ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցին ասաց․ «Եթե փետրվարի օպերատիվ տվյալներով 25-27 տոկոս արտահանման աճ ունեինք, ապա մարտին արտահանումը դեպի Ռուսաստան անկում է ապրել: Մի քանի օր առաջվա տվյալներով՝ մոտ 30 տոկոս անկում է ապրել դեպի Ռուսաստան արտահանումները, ինչը շատ մտահոգիչ է», - ասաց նա:
Քերոբյանը նշեց, որ հիմա արտահանողների հետ աշխատում են, որպեսզի արագ վերակնքեն պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել, որովհետև այն դեֆիցիտը, որն առաջացել է ռուսական շուկայում արևմտյան բազմաթիվ ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը կարող է իր չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել:
«Կան շատ հնարավորություններ ու ռիսկեր, ռեյտինգային ընկերություններն ու միջազգային ֆինանսական ընկերությունները ավելի պահպանողական տեսակետին են մոտենում, այսինքն՝ իրենք համարում են, որ բոլոր ռիսկերը տեղի կունենան ու ոչ մի հնարավորություն չի իրացվի ու, ըստ դրա, ասում են, որ տնտեսական աճը կլինի ոչ թե 5.6 տոկոս, այլ՝ 1.5 կամ 1.6 տոկոս: Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր ռիսկերը քիչ իրացվեն ու բոլոր հնարավորությունները, ինչքան հնարավոր է, շատ իրացվեն: Մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռ մնում է ուժի մեջ ու մենք չենք պատրաստվում հեշտ հանձնվել», - նշեց էկոնոմիկայի նախարարը:
Նշենք՝ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալություն համաձայն՝ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները. Fitch Ratings-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը