Ինչքա՞ն է մուծվել Գագիկ Խաչատրյանը, որ որդին գոհ լինի կյանքից ու գովաբանի Նիկոլ Փաշինյանին

 

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը գրավիչ է ներդրումների համար ։
«Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, և դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձևավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։ Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին և կիսվել հյուրանոցային գործի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։
Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է. «Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց… Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձևավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները և կարող ենք կանխատեսել աճ։ Երևանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:

Կյանքն իսկապես, հետաքրքիր բան է․ այս խոսքերի հեղինակն այն նույն Արտյոմ Խաչատրյանն է, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դժգոհում էր քաղաքական հալածանքներից ու դժգոհում էր, թե հեղափոխան իշխանությունը ուզում է իրենց ընտանիքի բիզնեսը խլել։
Արտյոմ Խաչատրյանի եղբայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, 2020 թվականի ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) իր առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը և հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։
Ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Իր հայտարարության մեջ նա նաև նշել էր, որ նույնաբնույթ գործողություններ կիրականացվեն նաև իր եղբոր, այսինքն՝ Արտյոմ Խաչատրյանի, և ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։
Ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 5-ին հայտարարվեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
Արտյոմ Խաչատրյանի և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմն այդ ժամանակ հայտարարություն տարածեց, թե նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նախքան որպես մեղադրյալ ներգրավելը, ինչն օրենի կոպտագույն խախտում է։ Փաստաբանները նշում էին, թե ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում:
Բայց այդ ամենն արդեն անցյալում են և Արտյոմ Խաչատրյանն այժմ « առավել քան երբևէ» շատ գոհ է Հայաստանի ներդրումային միջավայրից։ Ներդրումային միջավայրը, ինչպես հայտնի է, ապահովում են օրվա իշխանությունները։ Ասել է թե՝ Արտյոմ Խաչատրյանը գոհ է Նիկոլ Փաշինյանից, ավելի շատ, քան նախկիններից։ Ճակատագրի հեգնանքով և բախտի բերմամբ՝ Արտյոմ Խաչատրյանի հայրը՝ Գագիկ խաչատրյանը նախկինների օրոք տարիներ շարունակ զբաղեցրել է այնպիսի բարձր պաշտոններ, որի անմիջական պատասխանատվության տիրույթում է գտնվել ներդրումային միջավայրի բարելավումը։ Հենց այդ չբարելավված ներդրումային միջավայրի, Հայաստանից հեռացած բարեխիղճ գործարարների և որոշների կորցրած բիզնեսների հաշվին էլ Արտյոմ Խաչատրյանն ու իր ընտանիքը դարձել են մեծահարուստներ։
Եվ հիմա, քանի որ Արտյոմ Խաչատրյանը, հավանաբար նաև իր հայրը գոհ են Նիկոլ Փաշինյանից, երևի ազնիվ կլինի, եթե հրապարակեն, թե ինչքան են մուծվել, որ իրենց դեմ հարուցված գործերը փակվեն, որ Արտյամ Խաչատրյանը կալանավայրում գտնվելու կոնֆերանսներում հանդես գա որպես խոսնակ։  Եվ դեռ ինչեր են անելու և ասելու, որ Գագիկ Խաչատրյանն ու իր ընտանիքը ապօրինի հարստացման հոդվածով դատարանում չհայտնվեն։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 7097 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am