17 վիրահատություն տարած 6-ամյա Հայկը կրկին աջակցության կարիք ունի

Փոքրիկ Հայկը մի քանի օրից կդառնա 7 տարեկան: Ի տարբերություն մյուս երեխաների, Հայկի ծննդյան տոնին սպասելիք նվերն արտասովոր է.նա երազում է  քայլելու մասին: Հայաստանում ու արտերկրում արված թվով 17 վիրահատությունների արդյունքում մինչ այդ սայլակին գամված Հայկն այժմ կարողանում է տեղաշարժվել քայլակի օգնությամբ: Չնայած մեծ թվով  վիրահատություններին, տղային առջեւում եւս երկու վիրահատութուն է սպասվում: Դրանցից առաջինը նշանակված է այս տարվա հոկտեմբերին: Մինչ այդ ու դրանից հետո էլ Հայկը վերականգնողական բուժման կուրսեր է անցնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Տղային բուժման հարցում պարբերաբար աջակցում են անհատ բարերարները, Հայկի մոր՝ Պայծառի հետ միասին հավատալով, որ տղան մի օր կքայլի: Հերթական վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար Պայծառը կրկին ակնկալում է բարերարների աջակցությունը: «Մինչեւ հիմա բարի մարդիկ միշտ մեր կողքին են եղել: Խնդրում եմ, որ այս անգամ էլ մեզ մենակ չթողնեն: Եվս երկու վիրահատություն ու ես վստահ եմ, Հայկս կսկսի քայլել  ու կկարողանա մյուս երեխաների նման դպրոց գնալ»,- ասում է Պայծառը, որը ծնված օրից մենակ է  մեծացնում որդուն: Հայկի մոր՝ Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել: Աջակցել ցանկացողները կարող են  փոխանցում կատարել  հետեւյալ հաշվեհամարներին. 16046032978404-ՀՀ դրամ 16046032978405-դոլար 16046032978406-եվրո 16046032978407 ռուսական ռուբլի ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: Պայծառի հեռախոսահամարն է՝ 093586621

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am