ՈՒկրաինայի պետական մարմինների անօրինականություններն ընդդեմ «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ընկերության

2017 թվականի հունիսի 11-ին ՈՒկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել,համաձայն որի Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն»ընկերության Cigaronne և CENTER ապրանքատեսակները: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծիք է, և ընդամենը մի օղակն է ապօրինությունների և ամենաթողության այն շղթայի,որը գործի է դրվել Օդեսսայի մաքսատան և ՈՒկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից, խոչընդոտելու «ՍՊՍ Սիգարոն»ընկերության կողմից իրականացվող արտահանման գործնթացին : Խոսքը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 21-ին ՀՀ օրենսդրության պահանջների բացարձակ պահպանմամբ և անթերի փաստաթղթային ձևակերպումներով Լեհաստանի Հանրապետություն արտահանվող սիգարետի խմբաքանակին ՈՒկրաինական պետական ատյանների կողմից միջազգային տնտեսական փոխհարաբերությունների կոպտագույն խախտմամբ և իրավական որևէ խելամիտ հիմնավորման իսպառ բացակայությամբ իրականացվող քայլերին շատ ավելի մանրամասն կանդրադառնանք հուլիսի 18-ին ժամը 12.00-ին ՀԱՅԵԼԻ մամուլի ակումբում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում,որի հիմնական նպատակն է մեր գործարարներին խորհրդատվության կարգով ներկայացնել բոլոր այն խոչընդոտներն ու ապօրինությունները,որոնց կարող են հանդիպել ՈՒկրաինայի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։ Շուրջ երկու ամիս մենք ինքնուրույն փորձել ենք պաշտպանել ընկերության շահերը ՈՒկրաինայի Հանրապետության պետական մարմինների ոտնձգություններից, բայց վերոնշյալ հայտարարությունից հետո խնդիրը դուրս է գալիս «ՍՊՍ Սիգարոն» ընկերության զուտ տնտեսական շահերի տիրույթից և դառնում պատվի և հեղինակության խնդիր ոչ միայն մեր ընկերության, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ըստ այդ՝ ամբողջովին շինծու մեղադրանքի, Հայաստանը դիտարկվում է որպես մաքսանենգությանն աջակցող պետություն, որտեղ ապահովագրական համակարգը կարող է մաքսանենգ ապրանք ապահովագրել, իսկ մաքսային մարմինները կարող են թույլ տալ այդ ապրանքն արտահանել: Միայն մեկ փաստ, որը բացահայտում է ուկրաինական պետական մարմինների կեղծիքը. ՈՒկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից հրապարակված լուսանկարում պարզ երևում է մեր կողմից արտադրված սիգարետի տուփի վրա առկա ակցիզային դրոշմանիշը, իսկ այն տուփերի վրա,որտեղ դրոշմանիշը չի երևում, ընդամենը դիրքի խնդիր է՝ դրոշմանիշները տուփի վրա այդ դիրքից պարզապես չեն կարող երևալ: Մեր ընկերության կողմից արտահանվող սիգարետների վրա ակցիզային դրոշմանիշների բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը պարզապես չէր փակի ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը Լեհաստանի Հանրապետությունից ժամանակավոր ներմուծված ակցիզային դրոշմանիշները «ՍՊՍ Սիգարոն»ընկերության լրատվական ծառայություն   Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan.

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am