Ռաքքայից փախած կանայք պատմում են ԻՊ-ի ներսում իրենց կյանքի մասին (տեսանյութ)

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում արդեն մի քանի շաբաթ է, ինչ կատաղի մարտեր են մղվում ԻՊ ահաբեկչական խմբավորման, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման ու նրանց աջակցող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի միջև: Խաղաղ բնակիչների մի զանգված հնարավորություն ստացավ դուրս գալ քաղաքից: Նրանց թվում էին նաև ահաբեկիչ ամուսիններից փախած բազմաթիվ կանայք՝ իրենց երեխաների հետ: Ռուսական RT հեռուստաալիքը հատուկ անդրադարձ է կատարել ԻՊ գրոհայինների կանանց ու նրանց ճակատագրերին, խոսել անցյալում մնացած դժոխքի ու ապագայի ծրագրերի մասին: «Ես 20 տարեկան եմ, ամուսնուս հետ ծանոթացել եմ Տրիպոլիում : Կյանքն այնտեղ դժվար է, այնպես որ ես ամուսնացա վաղ տարիքում: Առաջնեկիս ունեցել եմ 15 տարեկանում, մեկ տարի անց՝ մյուսին: Հետո իմ ամուսինը միացավ սալաֆիներին. նրանք բացատրեցին նրան ջիհադի օրենքները և համոզեցին, որ նա պետք է միանա ԻՊ-ին: Նա ինձ հավատացրեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ես նրա կինն էի, ես հավատացի նրան:Ես մեկնեցի Թուրքիա, իսկ այնտեղի ինձ ուղարկեցին Սիրիա: ԻՊ-ականները սպանում էին տղամարդկանց, իսկ կանանց բաժանում իրար մեջ՝ ըստ տարածքների: Եթե ես իմանայի, թե ինչ է ԻՊ-ը՝ երբեք չէի գա այստեղ: Ես և ամուսինս մեծ սխալ ենք գործել», - պատմում է Ռաքքայից փախած լիբանանցի Նուր ալ Խուդան: Կանայք պատմում են, որ եթե ահաբեկիչ ամուսինները մահանում էին՝ կինը պարզապես ամուսնանում էր մեկ այլ ահաբեկչի հետ: Նրանց ամուսնություններն օրինական էին, այլ ոչ թե «սեքս-ջիհադ», ինչպես տարածում էին մի շարք ԶԼՄ-ներ: Ռաքքայում հայտնված կանայք հատկապես սարսափով են հիշում մարոկկացի Ում Ադամին, որը ամենադաժան կերպով ղեկավարում էր ԻՊ-ի ահաբեկիչների կանանց հանրակացարանները: «Եթե ինչ-որ մեկը սխալ բան աներ՝ այդ կինը փակում էր նրանց առանց պատուհանների և դռների մի սենյակում: Այդ սենյակները նման էին բանտի», - հիշում է Խադիջան, ոՐԸ նաև հաստատեց, որ ԻՊ-ականները բացի օրինական կանանցից ունենում էին նաև ստրուկ սիրուհիներ, որոնց նրանք գնում էին, վաճառում կամ նվիրում միմյանց:  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am