Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում

Այսօր՝ հուլիսի 17-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Առավոտյան ժամը 9-ից Նոր Նորք վարչական շրջանում՝ Նոր Նորքի թաղապետարանի դիմաց գտնվող «Մերսեդես սերվիս»-ի հարևանությամբ գտնվող 20 տարուց ավելի Գառնի-Գեղարդ-Երևան երթուղին սպասարկող Газель-ների և ավտոբուսների վարորդները սպառնում են Երևան-Գառնի ավտոճանապարհը փակել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթուղին սպասարկող տնօրենն ու վարորդներն ասում էին. «Արդեն քանի օր է, պատերազմի մեջ ենք «Մերսեդես սերվիս»-ի տերերի հետ, ովքեր արգելում են, որպեսզի մեր Գազելներն ու ավտոբուսները այստեղ կայանենք։ Մեզ ասում են՝ տարածքը առել ենք, սեփականատերը մենք ենք ու հիմա ձեզանից պահանջում ենք, որ այսուհետ այստեղ չկայանեք։ Այս երթուղոց օգտվում են 6-7 գյուղերի բնակիչներ, չհաշած նաև տուրիստներ»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարածքը սեփականաշնորհել են օրինական հիմունքներով ու հիմա «Մերսեդես սերվիս»-ի տնօրինությունը ցանկանում է բարելավել այդ հատվածը և տարիներ առաջ երթուղին սպասարկող ընկերության հետ կնքած պայմանագիրը չեղյալ են հայտարարում։ Այս խնդրով պետք է զբաղվեն կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները, սակայն վարորդները ասում են, որ 1 շաբաթից ավեի է՝ զանգահարում են կապի և տրանսպորտի նախարարության թեժ գիծ ու ոչ մի արդյունք՝ չկան ու չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ այցելեցին Նոր Նորք վարչական շրջանի և կապի ու տրանսպորտի նախարարության աշխատակիցներ, ովքեր վարորդներին ու գծի տիրոջը հայտնեցին, որ ամեն ինչ օրինական է։ Վարորդներն ու գծատերն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին. «Մենք ոչինչ չենք ուզում, մենք տեղ ենք ուզում, որպեսզի գյուղացիներին բերենք ու իջեցնենք այստեղ, ինչպես որ աշխատել ենք 20 տարի։ Եթե խնդիրը չլուծվի և այլընտրանքային լուծում չտան, ապա 7 գյուղով փակելու ենք ճանապարհը, մինչև մեր խնդիրը լուծվի»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am