Ալիևի 5 կետերը՝ սեղանին, Փաշինյանի առաջարկները՝ դարակում. Մեծ խաղը սկսվել է

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի առթիվ։ «Ամերիկյան վարչակազմը շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։ Մենք Ադրբեջանի հետ աշխատելու ենք նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորաբար անվտանգության խնդիրների, տարածաշրջանային հաշտեցման և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի ուղղությամբ», - նշված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին նամակով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանի ժողովրդին Նովրուզի տոնի, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու համար: Նամակում Ալիևն անդրադարձել է նաև տարածաշրջանի հարցերին, գրելով, որ «Ադրբեջանը, որպես խաղաղության աջակից, պատրաստ է սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք պետք է հիմնվեն միջազգային իրավունքի առանցքային դրույթների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անքակտելիության վրա»:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կաջակցի ապագայի տեսլականի վրա խարսխված Ադրբեջանի խաղաղ օրակարգը», - գրել է Ալիևը Բայդենին: Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե Ադրբեջանում ուրախությամբ կընդունեին ամերիկյան ընկերությունների մասնակցությունն «ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին»:

Ադրբեջանը, որը կրկին արցախցիներին զրկել է գազից՝ «որպես խաղաղության աջակից», պատրաստ է սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները... Միայն թե Փաշինյանի կառավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ժողովուրդների ինքնորոշման մասին՝ ոչ մի խոսք, թեև այն ևս՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունք է...

Փաստորեն, Ալիևն արդեն, իր 5 կետերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին է ներկայացնում: Իսկ Երևանի առաջարկները՝ ինչ-որ մեկին հասա՞ն, թե՞ այդպես էլ մնացել էր Արարատ Միրզոյանի դարակում...

Ըստ ամենայնի՝ մնացել էլ դարակում, որովհետև, պարզվեց՝ Միրզոյանի ոչ մի անընդունելի բան չի տեսնում ադրբեջանական առաջարկներում...

Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, օրերս Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, օրեր առաջ, երբ Երևանից հայտարարեցին, թե առաջարկներ են ներկայացնելու ԵԱՀԿ ՄԽ-ին, Բաքուն անմիջապես նույն օրը բացահայտեց, որ նոր առաջարկներ է ներկայացրել Հայաստանին, սպասում է Երևանի պատասխանին:
Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

«Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այս օրակարգը: Մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կարող եմ բառացի ասել՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը», - ԱԺ-ում ասաց Արարատ Միրզոյանը։

Ու նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Երևանի դիմումին չկա պաշտոնական արձագանք, հիմա Ալիևը առաջ է մղում իր 5 կետերը, փաստորեն, Երևանն էլ ասում է՝ ընդունելի է:

Հիմա ինչ, երբ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի, դա Փաշինյանի կառավարության համար այնքան էական չէ, որքան Ալիևի 5 կետե՞րը...

Առաջիկայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպում, և ըստ ամենայնի, բանակցային հետագա գործընթացի վերաբերյալ վճռորոշ քայլեր կորոշվեն հենց այդ հանդիպման արդյունքում:

Նկատենք, որ օրերս Լավրովը հեռախոսազրույցներ ունեցավ Միրզոյանի և Բայրամովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Արարատ Միրզոյանը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ռուս գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Պաշտոնական Երևանը անցած շաբաթվա սկզբին էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը: Մինսկի խմբից պաշտոնական հրապարակային պատասխան առայժմ չկա։ Ադրբեջանը ևս մինչ օրս անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։

Մարտի 18-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներին էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։ Ֆրանսիայից բացի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները ևս՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Երևանի դիմումից հետո խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը Միրզոյանի ու Բայրամովի հետ հեռախոսազրույցներում անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում, ըստ Հայաստանի արտգործնախարարության, ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը»։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել է նաև մարտի 22-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրի դրույթների կյանքի կոչման և երկկողմ հարաբերությունների այլ հարցերի լայն սպեկտր, ինչպես նաև «ժամացույցներ ճշտում» է տեղի ունեցել «3+3» Տարածաշրջանային խորհրդակցական պլատֆորմի հետագա աշխատանքի շուրջ։ Լավրովը և Բայրամովն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1706 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am