Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տուգանվեց (video)
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա է կիրառել՝ նրան տուգանելով 50.000 դրամի չափով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր ի նշան բողոքի՝ պաշտպան Լուսինե Սահակյանը լքել էր դատական նիստերի դահլիճը, հայտարարելով, որ դատարանը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները։
