Ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ՝ հավաքներին. զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2016թի հուլիսիցմինչև 2017թի հունիսի30-նիրականացված խաղաղհավաքների դիտորդությանզեկույցը։ Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Գյումրիում կազմակերպված հավաքների նկատմամբ տեղի են ունեցել բազմաթիվ ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ: Չեն պահպանվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հավաքների նկատմամբ ներգործությունների համար սահմանված կարգը: Հավաքների ընթացքի նկատմամբ տեղի են ունեցել չարդարացված և ոչ համաչափ միջամտություններ: Բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ ենթարկվել են հետապնդումների՝ կապված իրենց կողմից հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ: Ոստիկանության կողմից հավաքների անցկացման արգելումը, հավաքների անցկացման վայրերի չհիմնավորված սահմանափակումները կրել են կազմակերպված բնույթ: Նման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, սակայն, նշված օրերին Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում արտակարգ դրություն չէր հայտարարվել: Լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և սպառնալիքները, բացի անձնական ֆիզիկական և բարոյական վնասներից, վտանգի տակ են դրել խաղաղ հավաքների ընթացքի լուսաբանումը և խոչընդոտել հավաքների ազատության իրավունքի իրականացմանը հավաքի մասնակիցների կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել և ժամեր շարունակ անհիմն պահվել ինչպես ոստիկանության բաժիններում, այնպես էլ ոստիկանության զորքերի զորամասերում: Ճնշումների և բռնությունների զոհ են դարձել հավաքների մասնակից չհանդիսացող անձինք, ինչպես նաև հավաքի մասնակիցների ընտանիքի անդամներ: 2016 թ. հուլիսյան դեպքերի ընթացքում խախտումներ կատարող որոշ ոստիկաններ թեև ստացել են կարգապահական տույժեր, սակայն բռնություններ իրականացրած որևէ իրավապահ մարմնի աշխատակից կամ այլ անձ քրեական պատասխանատվության դեռևս չի ենթարկվել: Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածներում, խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, կրկին ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, հավաքների ընթացքին չեն միջամտել և մասնակիցների ձերբակալումներ չեն իրականացրել: Ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք մշտապես ծառայություն են իրականացնում խաղաղ հավաքների ընթացքում, համազգեստի վրա չեն կրել տարբերակման նշաններ, ինչը կարող է դժվարացնել անհրաժեշտության դեպքում նրանց նույնականացումը: Խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները ուղղված են եղել անձանց կողմից տվյալ կամ հետագա հավաքներին մասնակցությունը սահմանափակելուն կամ նախատեսված հավաքների անցկացումը խափանելուն: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am