Լարվածություն, զոհեր, վիրավորներ,ի՞նչ եք անում․ Վահե Հակոբյան (video)

Սահմանային միջադեպեր, լարվածություն, զոհեր, վիրավորներ, պատերազմից մեկուկես տարի անց դեռ Բաքվում պահվում են գերիներ, հումանիտար աղետի վտանգ Արցախում, հոգեբանական ճնշում Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից թելադրվող նախապայմաններ ու հարկադրանքի քաղաքականություն. այս խնդիրները թվարկելով՝ իր ելույթը սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Իսկ ի՞նչ է անում այսօր Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավերներին դիմակայելու ու պետական շահերը առաջ մղելու համար, ի՞նչ է անում իր ժողովրդին պաշտպանելու, նոր կատակլիզմներ թույլ չտալու համար, ի՞նչ է անում միջազգային հանրության ուշադրությունն այս ամենի վրա հրավիրելու ուղղությամբ, ցավոք, ոչինչ», - նշեց նա։

Վահե Հակոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, որ այս իշխանությունը կույր է, խուլ ու համր կատարվողի նկատմամբ ու փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավելի պահել իրենց աթոռները ցանկացած գնով։

«Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերն ու շարունակ, իբր թե, տարբեր դրական ազդակներ ստանում», - նշեց Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ պետք է օր առաջ լուծել Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները, մինչդեռ, Հայաստանի իշխանությունը դանդաղում է կամ անգործության է մատնված։

Վահե Հակոբյանը հարց հնեցրեց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ՀՀ արտաքին գործերի նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում։

«Ո՞րն էր այդ այցի նպատակն ու ինչո՞ւ նախապես հայտարարված չէր, ի՞նչ է անում այս իշխանությունը սեփական ժողովրդի մեջքի հետևում», - նշեց նա

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա շատ բան է փոխվել․ կտեսնեք, որ Սամվել Կարապետյանն անելու է այդ քայլը․ Սուրեն Սուրենյանց (video) Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ». Արթուր Դանիելյան Բանակում զարհուրելի վիճակ է․ Նիկոլը բոլոր զոհերի վրա մի բան է կպցնում․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ Զաքարյան ԵԱՍՄ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս «Մի խփնված ադրբեջանցի է մտել, ու․․․», «Խոսափողն անջատե՛ք» (video) Խոշոր հրդեհ՝ Նոր Արեշում ՇՏԱՊ․ Երեկ վերջնական պայթեց Ծառուկյանի գործը․ 14․5 միլիոն դոլար են հափշտակել Գագիկ Ծառուկյանից (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կրեմլը մերժել է Զելենսկու առաջարկը Բանավեճ մի՛ սարքեք․․․ Գառնիկ Դավթյանի խոսքից Սասուն Միքայելյանը իրեն կորցրեց (video) Ինչու՞ ԱԱԾ փոխտնօրենին ազատեցիք գործից, եթե սահմանին ՊՆ-ն էր, ոչ թե սահմանապահը․ Մեսրոպ Մանուկյան (video) Ժողովուրդը պետք է իմանա՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար․ Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրիելյանին (video) Պարզվեց՝ Փաշինյանի ասածը օդի մեջ խոսք էր․ Արամ Վարդևանյան (video) «Ի՞նչ շոու եք սարքում»․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի ու Սասուն Միքայելյանի միջև (video) Մենակ Լուկաշենկոն չի ստորացրել․․․ գիտե՞ք՝ ոնց է Նիկոլը խայտառակվել Թուրքմենստանում․ Սուրենյանց (video) Մեր երկրում փոխնախարարի աշխատավարձը պետք է լինի 1,5 մլն. հարց՝ ԱԳՆ փոխնախարարին (video) «Թրամփը մահացու հարված հասցրեց Զելենսկուն․ ծանոթ սցենա՞ր է Նիկո՛լ»․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը խոսեց. ինչու է ՔՊ-ն հայտնվել խուճապի մեջ. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am