Իրանի նախագահի եղբայրը կալանավորվել է
Iran Front Page պորտալի փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով: «Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են:Երեկ նա բաց է թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել», – մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։
