Ցուցմունքներում նշվածները չեն հիմնավորվել. Դատախազությունը՝ բռնության մասին հաղորդման շուրջ

ՀՀ դատախազությունը պատասխանել է a1plus.am_ի հրապարակմանը. 2017թ. հուլիսի 3-ին «www.a1plus.am»  կայքէջում  հրապարակված՝ «Երեխաների նկատմամբ սեռական բռնության հեղինակը 12 տարի ազատության մեջ է» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք  հետևյալը. 2013թ. ապրիլի 26-ին Նարինե Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2005թ. հոկտեմբերի 25-ին՝ այն ժամանակ, երբ իր 16 տարին դեռևս լրացած չի եղել, Ալբերտ Մելքոնի Բաբելյանը, իր համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչը հետագայում բազմիցս կրկնվել է: Դեպքի առթիվ, 2013թ. մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում հարցաքննվելով՝ վկա Նարինե Մանուչարյանը հայտնել է նաև, որ Ալբերտ Բաբելյանը 2006թ. սեռական ոտնձգություններ է կատարել նաև իր կրտսեր քույրերի նկատմամբ, բացի այդ, 2012թ. օգոստոս ամսին ինքը Ալբերտ Բաբելյանի համակարգչում տեսել է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր, այդ թվում՝ իր քույրերի նմանաբնույթ լուսանկարները: Ցուցմունքներում վկա Նարինե Մանուչարյանը վկայակոչել է նաև մի շարք այլ անձանց տվյալներ, որոնց հետ, ըստ վկայի ցուցմունքների, Ալբերտ Բաբելյանը նույնպես ինտիմ կապ է ունեցել: Քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Նարինե Մանուչարյանի հաղորդման մեջ և ցուցմունքներում նշված վերոհիշյալ հանգամանքները չեն հիմնավորվել, այլ կերպ՝ Ալբերտ Բաբելյանի կողմից տասնվեց տարին չլրացած անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, տասնվեց տարին չլրացած անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու վերաբերյալ  ձեռք չի բերվել հավաստի և փոխկապակցված ապացույցների բավարար համակցություն, բացի այդ, Նարինե Մանուչարյանի ցուցմունքներում վկայակոչված գրեթե բոլոր անձինք հերքել են Ալբերտ Բաբելյանի հետ ինտիմ կապ ունեցած լինելու կամ նրա՝ անչափահաս անձանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մասին տեղեկություն ունենալու վերաբերյալ տվյալները: Նշված հիմնավորմամբ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի կողմից 2014թ. հունվարի 2-ին կայացվել է որոշում՝ Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ Ալբերտ Բաբելյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և  քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման պատճենը 2014թ. հունվարի 26-ին առձեռն հանձնվել է Նարինե Մանուչարյանին: ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման դեմ 2014թ. փետրվարի 1-ին Նարինե Մանուչարյանի կողմից ներկայացվել է բողոք, որը Երևան քաղաքի դատախազի 2014թ. փետրվարի 13-ի որոշմամբ մերժվել է: Երևան քաղաքի դատախազի 2014թ. փետրվարի 13-ի որոշման պատճենը Երևան քաղաքի դատախազի տեղակալի 2014թ. փետրվարի 14-ի 50/137 դ-14  ուղեկցող գրությամբ ուղարկվել է Նարինե Մանուչարյանին, նույն գրությամբ վերջինիս պարզաբանվել է ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման բողոքարկման դատական կարգը: Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և  քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշումը Նարինե Մանուչարյանը դատական կարգով չի բողոքարկել:   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am