ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում պատերազմող կողմ չի դառնա Ուկրաինայում. Գերմանիայի ՊՆ ղեկավար

ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
Լամբրեխտը մերժել է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու Կիևի կոչը՝ մերժումն արդարացնելով «անկանխատեսելի հետևանքներով»։
Ինչպես գրում է dw.com-ը, նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «պատերազմող երկիր չի դառնա, և այս առումով ոչինչ չի փոխվի»։