24 տարի բանտարկված Արսեն Արծրունին դիմել է Սերժ Սարգսյանին

Ցմահ բանտարկյալ, 25-րդ տարին բանտում գտնվող Արսեն Արծրունին բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին և ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին՝ հայտնելով իր բողոքը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերյալ: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգարժան պրն. նախագահ Սույն թվի հունիս ամսի 1-ին ուժի մեջ մտավ Ձեր 474-Ն հրամանագիրը, որը ՀՀ-ում սկիզբ էր դնում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու նոր համակարգին: Ստորագրյալս, բոլորած լինելով ազատազրկման 24 տարիները, երեկ բախտը ունեցա անձամբ հանդիպել անկախ հանձնաժողով անունը կրող և Ձեր վերոնշյալ հրամանագրի համաձայն ձևավորված խմբին: Նկատի ունենալով, որ այս նոր համակարգը խիստ խոցելի է, նրա գործունեության արդարացիությունը հիմնված էր մեծ մասամբ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամների անցկացման որակի, լրջության և պատասխանատվության գիտակցության վրա: Առանց այստեղ անդրադառնալու մանրամասներին, որոնք, ըստ էության, ոչ ոքի չէին էլ հետաքրքրում, ցավով հայտնում եմ Ձեզ, որ վաղաժամկետի այս նոր համակարգը, իր հանձնաժողովի հետ միասին Ձեր հրամանագիրը խեղկատակության վերածելով և բացարձակապես կապ չունենալով դատապարտյալի հետագա ռիսկայնության ազնիվ ու ճշգրիտ գնահատման իրենց վստահված գործառույթի հետ, պատժի իրականացման ոլորտում մի նոր իրավական կեղծիք են ստեզծել: Դժբախտաբար, այդ կեղծիքը Ձեր անունից է իրականացվում: հաշվի առնելով այն, որ ՀՀ ԱՆ վերահսկողական և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պաշտոնեաներնն են այդ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամները, որոնց հանդիպել եմ երեկ, և հատկապես նկատի ունենալով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգը, ներքաշված լինելով սույն կեղծիքում, փաստորեն զրկված է իր գործառույթը կատարելու հնարավորությունից, բողոքում եմ Ձեզ այն բանի համար, որ հարյուրավոր դատապարտյալների ու ինձ կանգնեցրել եք իրավական անելանելի վիճակի առաջ: Խնդրում եմ, հարգարժան պարոն նախագահ, վերատեսության ենթարկել Ձեր հրամաններից բխող գործունեության բնույթը, ինչպես նաև հանձնաժողովի կազմերը՝ դրանք իսկապես անկախ դարձնելով: Հարգանքով՝ Արսեն Արծրունի»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am