Թրամփը 3 ամսում 700 հազար դոլար է վճարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաբանական ծառայություններից օգտվելու համար 3 ամսվա ընթացքում ծախսել է շուրջ 700 հազար դոլար: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Դոնալդ Թրամփի ծախսերի հայտարարագրի՝ այս տարվա ապրիլից հունիս Թրամփի թիմը 677,8 հազար դոլար է ծախսել փաստաբանական ծառայությունների համար: Նշվում է, որ նախագահական քարոզարշավի ընթացքում փաստաբանական ծառայությունների համար Թրամփը ծախսել է 4,5 մլն դոլար:
