Սուրեն Պապիկյանը Վոլոդյա Գրիգորյանին առաջարկել է միանա՞լ ՔՊ–ին եւ դառնալ Փարաքարի համայնքապետ (video)

Փարաքար խոշորացված համայնքի 8 վարչական շրջաններից բնակիչներ ակցիայի են հավաքվել կառավարության շենքի առջև՝ իրենց բնակավայրերի պաստառները բռնած։

Փարաքար համայնքի ղեկավարի՝ «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ասաց՝ վաղը առաջին ատյանի դատարանը հրապարակելու է որոշումը իրենց բողոքի գործով, և եկել են պահանջելու , որ ՀՀ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին։

«Այսօրվա մեր բնակչության պահանջն այն է, որ կառավարությունը օրենքի 69-րդ կետով կատարի իր պարտավորությունը՝ դադարեցնի Փարաքարի ավագանու լիազորությունները, քաի որ կառավարությունը չի կատարում այդ կետը։ Դիմում ենք՝ պատասխաններ են գրում, որ դիմենք դատարան։ Մենք էլ դիմել ենք, վաղը կունենանք առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այսօրվա մեր հավաքի նպատակն այն է, որ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին, թողնի դատական համակարգը անկախ, որ դատարանն իր որոշումը ճիշտ կայացնի»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ դեկտեմբերի 20-ին ինքն ընտրվել է որպես Փարաքար համայնքի ղեկավար, բայց արդյունքը բողոքարկվել է և դատարանը այն չեղյալ է ճանաչել։ Հետո, ինչպես օրենքն է պահանջում, 14 օրում չի ձևավորվել համայնքի ղեկավարի պաշտոնը, և կառավարությունը պարտավոր էր դադարեցնել ավագանու լիազորությունները և նոր ընտրություններ կազմակերպել այդ համայնքում, բայց չի դադարեցրել։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ձևավորվել է դատարանի վճռից հետո 17-րդ օրը, քանի որ մի քանի նիստ մինչ այդ չի կայացել, իսկ երբ կայացել է, նրա համոզմամբ, բազմաթիվ խախտումներով է ընտրվել համայնքապետ՝ ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը։

Վոլոդյա Գրիգորյանն ասաց՝ իրենք մտավախություն ունեն, որ կառավարությունը դատարանի վաղվա որոշմանն էլ կմիջամտի։

«Դատական նիստին ներկա գտնվելով՝ չհասկացողն էլ հասկանում է, որ այդտեղ ճնշում կա»,-ասաց Վոլոդյա Գրիգորյան։

Լրագրողներից մեկը հետաքրքվեց՝ ճի՞շտ է, որ ընտրությունների օրերին ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կանչել է Վոլոդյա Գրիգորյանին և ասել՝ միացիր մեզ և կլինես Փարաքարի ղեկավար։

«Չեմ կարող ստել՝ հանդիպել եմ Սուրեն Պապիկյանի հետ, բայց մնացած այդ հարցերին կուզենայի չպատասխանել»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։

Ըստ մեր տեղեկություների նա հանդիպել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որը պարտավոր է չխառնվել ՏԻՄ-երի աշխատանքին։

Վոլոդյա Գրիգորյանը խուսափեց պատասխանել նաև այս հարցին՝ ասելով, որ մանրամասները կառավարությունը շատ լավ գիտի, բոլորին պարզ է, թե ինչ միջամտություններ կան։

Մանրամասն՝ տեսանյութում․

դիտվել է 826 անգամ
Լրահոս
Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա շատ բան է փոխվել․ կտեսնեք, որ Սամվել Կարապետյանն անելու է այդ քայլը․ Սուրեն Սուրենյանց (video) Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ». Արթուր Դանիելյան Բանակում զարհուրելի վիճակ է․ Նիկոլը բոլոր զոհերի վրա մի բան է կպցնում․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ Զաքարյան ԵԱՍՄ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս «Մի խփնված ադրբեջանցի է մտել, ու․․․», «Խոսափողն անջատե՛ք» (video) Խոշոր հրդեհ՝ Նոր Արեշում ՇՏԱՊ․ Երեկ վերջնական պայթեց Ծառուկյանի գործը․ 14․5 միլիոն դոլար են հափշտակել Գագիկ Ծառուկյանից (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կրեմլը մերժել է Զելենսկու առաջարկը Բանավեճ մի՛ սարքեք․․․ Գառնիկ Դավթյանի խոսքից Սասուն Միքայելյանը իրեն կորցրեց (video) Ինչու՞ ԱԱԾ փոխտնօրենին ազատեցիք գործից, եթե սահմանին ՊՆ-ն էր, ոչ թե սահմանապահը․ Մեսրոպ Մանուկյան (video) Վիլեն Գաբրիելյա՛ն, սա ձեր առաջին թեստն է, անցնու՞մ եք, թե՞ չէ. Աննա Գրիգորյանը՝ Գաբրիելյանին (video) Ժողովուրդը պետք է իմանա՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար․ Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրիելյանին (video) Պարզվեց՝ Փաշինյանի ասածը օդի մեջ խոսք էր․ Արամ Վարդևանյան (video) «Ի՞նչ շոու եք սարքում»․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի ու Սասուն Միքայելյանի միջև (video) Մենակ Լուկաշենկոն չի ստորացրել․․․ գիտե՞ք՝ ոնց է Նիկոլը խայտառակվել Թուրքմենստանում․ Սուրենյանց (video) Մեր երկրում փոխնախարարի աշխատավարձը պետք է լինի 1,5 մլն. հարց՝ ԱԳՆ փոխնախարարին (video) «Թրամփը մահացու հարված հասցրեց Զելենսկուն․ ծանոթ սցենա՞ր է Նիկո՛լ»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am