Պատերազմի ժամանակ Սփյուռքից ուղարկված հումանիտար օգնությունը մսխվել է․ հաղորդում հանցագործության մասին

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատել է տևական ժամանակ շրջանառվող այն լուրերը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Սփյուռքից որպես աջակցություն ուղարկված տարատեսակ ապրանքների մի մասը դեռևս մաքսային պահեստներում է գտնվում։ «Սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը կառավարության վերահսկողության տակ է և շուտով լուծում կստանա»,- հայտարարել է Բադասյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ այդ հարցը չի լուծվել, երբ պատերազմից մեկուկես տարի է անցել՝ Բադասյանը տվել է ուշագրավ պատասխան, որը կարելի է նաև դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։ «Տարընկալում է եղել՝ ԱԻՆ-ը պետք է ստանա այդ ապրանքը, թե՞ առողջապահության նախարարությունը»,- պարզաբանել է նախարարը։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ից նամակներ են ուղարկվել պետական գերատեսչությունների գործընկերներին՝ առաջարկելով մաքսազերծել իրենց անունով ուղարկված ապրանքները։ «Մենք գույքագրել ենք այս պահին մաքսային հսկողության գոտում գտնվող բոլոր ապրանքները և ներկայացրել ենք, որպեսզի շտապ ավարտին հասցնենք այս գործընթացը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։

Իսկապես, սա այն դեպքն է, երբ բառերն անզոր են՝ բնութագրելու ցինիզմի ու ամենաթողության աստիճանը։ Սա ավելին է, քան հանցավոր անգործությունն ու դավաճանությունը։ Պատերազմի օրերին Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց սուղ միջոցներով առաջին գծում արնաքամ կռվող մեր տղաներին օգնելու համար հումանիտար օգնություն են ուղարկել, իսկ այստեղ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ով պետք է ապրանքը ստանա՝ ԱԻ՞Ն-ը, թե՞ առողջապահության նախարարությունը։ Ստացվում է, որ օգնությունը մինչ օրս լռված է մաքսային պահեստներում, և ուղիղ մեկուկես տարի որոշ անմեղսունակներ միմյանց նամակ են գրում, որ հասկանան՝ բեռն ում անունով մաքսազերծեն։

Ներողություն՝ իսկ ի՞նչ տարբերություն, թե ով կստանար այդ բեռը։ Ինչո՞ւ պետք է հայրենիքին օգնության ձեռք մեկնած սփյուռքահայը այսքանից հետո հավատա, որ իր միջոցներով ձեռք բերված հումանիտար բեռը իշխանության մեջ գտնվող հոռի հեղափոխական պաշտոնյաները չեն հանել վաճառքի ու գումարը լցրել սեփական գրպանները։ Ո՞վ է պատասխան տալու այս հանցագործության համար, ինչու՞ մինչ այժմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ հումանիտար օգնության տրամադրումը ձախողելու համար։ Ինչո՞ւ դատախազությունը գործ չի հարուցել, ինչո՞ւ չկան ձերբակալված անձինք։

Հետաքրքիր է նաև, թե ինչու պատերազմից մեկուկես տարի անց ՊԵԿ նախագահը հանկարծ որոշեց խոսել այդ մասին։ Սա այն դեպքն է, երբ կատարվածի անմիջական պատասխանատուն կոնկրետ մեկ անձ է, և այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Պատերազմի ժամանակ հենց նա էր դիմում սփյուռքին՝ աջակցության խնդրանքով։ Եթե պատերազմող երկրի ղեկավարը չի կարողանում ապահովել հումանիտար բեռի ժամանակին տրամադրումը , կնշանակի կա՛մ նա սովորական մեխի գլուխ է, կա՛մ էլ պետական դավաճան, որի հրահանգով էլ հումանիտար օգնության ծրագիրը ձախողվել է։

Ուղղակի անհնար է այս աստիճանի տհաս ու տգետ լինել։
․․․․Լավ, հո դուք դառմայեդ չե՞ք։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5085 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am