Կալանավորվել է Իրանի նախագահի եղբայրը
«Ինտերֆաքսը»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով: Iran Front Page պորտալի տեղեկություններով՝ նրա նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են։ «Երեկ նա բաց է թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել» Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
