Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում. Չավուշօղլու

Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում եւս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, եւ երկխոսություն է հաստատվել»,- ասել է նա։