Մոսկվան երախտապարտ է Թուրքիային... որ թուրքական բայրաքթարները թափվում են ռուս զինվորների վրա՞

«Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում», - այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք բարձր ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերում Թուրքիայի դիրքորոշմանը։ Այդ երկիրը փորձում է օբյեկտիվորեն լուծել ներկա ճգնաժամից բխող խնդիրները», - հայտարարել է Լավրովը։

Իսկ ռուս-թուրքական բանակցությունների մեկնարկից առաջ ՌԴ ԱԳՆ Չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոն ավելի է անկեղծացել, ասելով. «Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման որոնումներում օգնելու պատրաստակամության համար, գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը։ Նա հիշատակել է Անթալիայում թուրքական կողմի միջնորդությամբ Կուլեբա-Լավրով հանդիպումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա: «Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը», Թվիթերում գրել է Չավուշօղլուն: Նրան արդեն ընդունել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը:

Արտգործնախարարների հանդիպման օրակարգում երկկողմ և միջազգային խնդիրներ են, մասնավորապես՝ Ուկրաինայի ճգնաժամը: Առանձնազրույցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը նախ նկատել է, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները չեն համընկնում, բայց նաև շեշտել է, որ Ռուսաստանը հարգում է Թուրքիայի տեսակետը։ «Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, բայց մենք գնահատում ենք և մեծ հարգանք ունենք Թուրքիայի դիրքորոշման հանդեպ, որը ձգտում է օբյեկտիվորեն լուծել այս ճգնաժամի պատճառով ստեղծված խնդիրը: Եվ իհարկե, մենք բարձ ենք գնահատում Անկարայի պատասխանատվությունը Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում», - ասել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այս դժվար ժամանակներում դիվանագիտությունն ու երկխոսությունը ավելի մեծ կարևորություն են ստանում: Չավուշօղլուն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբից Թուրքիան հստակ արտահայտել է իր հավասարակշիռ և անկողմնակալ դիրքորոշումը. - «Որպես երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունեցող երկիր, անկեղծ միջնորդական դեր ստանձնեցինք՝ չնայած բոլոր դժվարություններին: Այս համատեքստում նաև հայտարարեցինք, որ ինչպես միշտ լիովին պահպանելու ենք Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները»:

Կոնվենցիան, որի մասին խոսեցին և' Լավրովը, և' Չավուշօղլուն, թույլ է տալիս Թուրքիային պատերազմի կամ դրա վտանգի ժամանակ փակել իր նեղուցներով հակամարտող կողմերի ռազմական նավերի անցումը Միջերկրականից Սև ծով։
Մոսկովյան բանակցություններից հետո վաղն արդեն Չավուշօղլուն կմեկնի Կիև հանդիպելու ուկրաինացի գործընկերոջը՝ Դմիտրի Կուլեբային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտնել էր, որ նախարար Չավուշօղլուին գործուղում է Մոսկվա և Կիև շարունակելու ակտիվ աշխատանքը կողմերի հետ. - «Արտգործնախարարը հանդիպումներ կունենա երկու կողմի հետ՝ շարունակելով Անկարայի ջանքերը հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնման ուղղությամբ»:

Ռուս-ուկրաինական առճակատման ամենասկզբից Թուրքիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև՝ օգտագործելով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր լավ հարաբերությունները: Անցած երեք շաբաթվա ընթացքում նախագահ Թայիփ Էրդողանը հասցրել է երեք հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ, մեկ անգամ էլ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ:

Նկատենք, որ Թուրքիայի նախագահը ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցով խոսել է ավելի քան 20 պետական առաջնորդի և միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Անցած շաբաթավերջին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ: Չնայած այդ հանդիպումը էական արդյունք չտվեց և հրադադարի շուրջ կողմերը պայմանավորվածության չհասան, Անկարան այդ հանդիպման անցկացումն արդեն իսկ դիվանագիտական լուրջ հաջողություն է համարում։

Թուրքիայի հավակնությունները՝ մի կողմ, ինչպես ասում են, դա ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ: Ապշեցուցիչը թուլացած, տկար Ռուսաստանի կերպարն է, որն այսօր էլ Թուրքիայի դիրքորոշումը ուկրաինական պատերազմում համարում է՝ «բալանսավորված», սա այն դեպքում, երբ Թուրքիան հստակ աջակցում է Ուկրաինային ոչ միայն քաղաքական-դիվանագիտական ճակատում, այլև ռազմական ոլորտում՝ թուրքական անօդաչուները՝ բայրաքթարները վաճառելով Ուկրաինային:

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի հասարակությունն ակնկալում էր, որպեսզի Ռուսաստանն ավելի կոշտ լինի Թուրքիայի նկատմամբ, որովհետև հայ զինվորների գլխին թուրքական բայրաքթարներ էին թափվում... Այսօր դրանք ռուս զինվորների վրա են թափվում՝ Ուկրաինայում, բայց Ռուսաստանի իշխանությունները շարունակում են «երախտապարտ լինել» Անկարային՝ դրսևորած հավասարակշիռ քաղաքականության համար...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3702 անգամ
Լրահոս
Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am