ԿԳ նախարարությունը ռուսերենին պետական կարգավիճակ է տվել

  Կրթության և գիտության նախարարության կողմից տարիներ շարունակ դպրոցի շրջանավարտների ավարտական վկայակակնները տրվում են ոչ միայն հայերենով՝ ՀՀ պետական լեզվով, այլև ռուսաց լեզվով։ Այս ավանդույթը մեզ մոտ հիմնադրվել է դեռեւս Խորհրդային տարիներից, երբ ավարտական վկայականները տրվում էին նաև ռուսաց լեզվով,սակայն եթե այդ ժամանակների համար հասկանալի էր ռուսերենի առկայությունը ավարտական վկայականում, ապա անհասկանալի է, թե ինչու է մինչ օրս շարունակվում այդ ավանդույթը: Արդեն մի քանի օր է հանրային հնչեղություն ստացած այս հարցին անդրադարձել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ու շշմեցնող պատասխան տվել.«Մեր երեխաների զգալի մասը մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի և ատեստատն իրենց պետք է»,- պարզաբանել է նախարարը՝ ավելացնելով՝ նպատակն այն է, որ Ռուսաստան մեկնողները ավարտական վկայականները չտան թարգմանության՝ խուսափելով լրացուցիչ ֆինանսական բեռից: Հարցին, թե միայն Ռուսաստանո՞ւմ է հայերին ատեստատ պետք գալիս, այլ երկրներում այդ խնդիրը չկա՞, նախարարը պատասխանել է. «Եթե անգլերենի խնդիր լինի, կդիմեն մեզ, անգլերեն տարբերակը կտանք, բայց հիմա մեծ մասը Ռուսաստան են գնում»,- փաստել է նախարարը՝ ավելացնելով, որ դա օրենքով է կատարվում, անօրինական ոչինչ չկա: Մկրտչյանն ասել է նաեւ, որ եթե բնակչության մեծ ծավալի անհրաժեշտ լինի, օրինակ, անգլերենի նշումը, ապա այդ հարցում ևս խնդիր չի լինի: Ըստ նախարարի, ատեստատում ռուսերենի առկայության հարցը քննարկվել է մանրամասն և հասկանալի է եղել, որ եթե այն հանվի, ապա բնակչության հսկայական զանգվածի առջև կդրվի գումարային մեծ բեռի: Թե որ օրենքին է նախարարը հղում արել, դժվար է ասել: Փաստն այն է, որՀայաստանում պետական լեզուն հայերենն է: Այսուհանդերձ, պարզվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը հայերենից բացի պետական լեզվի կարգավիճակ է տվել նաեւ ռուսերենին: Մի կողմ թողնենք ոչ պետական այն մտածողությունը, որ Հայաստանում աշխատատեղերի խնդիրը լուծելու եւ մեր հայրենակիցներին արտագնա աշխատանքից հետ պահելու փոխարեն պետությունը ի դեմս ԿԳ նախարարության մեծահոգություն  է դրսեւորում՝ թեթեւացնելով արտագնա աշխատանքի մեկնողների ֆինանսական բեռը: Սակայն, վերջապես, ե՞րբ ենք սովորելու ապրել պետություն ունեցող ազգի նման, արժանապատիվ կեցվածքով ու պետական մտածողությամբ՝ չմոռանալով, որ լեզուն մեր գոյապահպանման հարցն է լուծել: Ի վերջո,  գոյություն ունեն նոտարական թարգմանություններ, կամ այլ կերպ ասած՝ վավերացված փաստաթղթեր, որոնցից ՀՀ քաղաքացիներն օգտվում են արտերկրում որեւէ փաստաթուղթ ներկայացնելու համար: Օրինակ, արտասահմանյան որեւէ բժշկական կամ ուսումնական հաստատությանը ներկայացվելիք փաստաթղթերի ոչ թե բնօրինակներն են փոխվում տվյալ երկրի պետական լեզվով, այլ ասենք անձնագրի նոտարական կամ վավերացված փաստաթուղթ է ներկայացվում: Հարկ է նշել, որ սա միակ փաստը չէ, որտեղ ոտնահարվում է մեր պետական լեզուն, Երեւանում ամեն քայլափոխի միայն օտարալեզու ցուցանակներ են, որոնց նկատմամբ ոչ կա հանրային, ոչ պետական հսկողություն: Լեզվի պետական տեսչությունը, որը կոչված է այս խնդիրներով զբաղվելու, կարծես թե ընդհատակ է անցել ու փոխարենը այդ տեսչության ղեկավար կազմը փոխելու, Կառավարությունը որոշել է փակել այդ տեսչությունը: Անի Սահակյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am