Լոնդոնում ծծմբական թթվի կիրառմամբ հերթական հարձակումն է տեղի ունեցել
Լոնդոնում ծծմբաթթվի կիրառմամբ հերթական հարձակումն է իրականացվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոնդոնի արևելյան Դահենեմ շրջանի Բալարդս-ռոադ փողոցից, երբ 2 տղամարդ փորձել են մոտոցիկլետ գողանալ` դրա սեփականատիրոջ վրա ինչ-որ «թունավոր նյութ» ցողելով: Ավելի վաղ Լոնդոնի արևելյան հատվածում ծծմբական թթվի կիրառմամբ հարձակման 5 դեպք է գրանցվել:
