Արցախի հարցերը թողած` Աղվերանում նիստ են անելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան:

Այս առնչությամբ օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։

Օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին։

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video) Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Իրանի և Իսրայելի տարածքը 2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Վերջին շանսն են տվել. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին. ՊՆ Պռոշյանում բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան վայր է գցել համադասարանցուն, հետո հարվածել որովայնի շրջանում Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am