Մոսկվայի ավտոսրահներից մեկից պրեմիում դասի 13 ավտոմեքենա են գողացել
Մոսկվայի ավտոսալոններից մեկը թալանել են։ Հանցագործները կապել են տարեց պահակին, որը չի կարողացել դիմադրել ու չի հասցրել ոստիկանություն կանչել։ Ընդհանուր առմամբ 13 մեքենա է գողացվել, որոնց արժեքը երեք միլիոն ռուբլուց էր սկսվում։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Mash ալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները գողացել են Mercedes մակնիշի չորս ավտոմեքենա, այդ թվում՝ GL և ML սերիաների, ինչպես նաև՝ Porsche Panamera մակնիշի մեկ, Infiniti X 56 մակնիշի երկու ավտոմեքենա, BMW X6 և X5, Audi А8 և А7, Toyota Land Cruiser և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ: Նախնական գնահատականի համաձայն՝ վնասի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի:
