Մոսկվայում փոթորիկի նախազգուշացում է տրվել
Եղանակային պայմանները Մոսկվայում կտրուկ վատացել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցչին: «Մինչև 21:00-ն Մոսկվայում հորդառատ անձրև և ուժեղ քամի է սպասվում` 15 մ/վ ուժգնացմամբ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ: Գիշերային ժամերին տարածաշրջանում կարող են մինչև 8 մմ, իսկ կիրակի առավոտյան` ևս 4 մմ տեղումներ գրանցվել», - հայտնել են օդերևութաբանական կենտրոնից:
