Պատերազմի ծուղակ. Անկարայի ու Բաքվի խորամանկ «գործարքը»

Մարտի 11-ին, երբ դեռ չէր կայացել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, պաշտոնական Երևանը հայտնեց, թե Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

«Արմենպրես»-ին Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր. «Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - մասնավորապես նշել է Հունանյանը:

Այսօր արդեն, երբ կայացել է Միրզոյան-Չավուշօղլու՝ համատեղ «ժպտադեմ» հանդիպումը Անթալիայում, Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարեց, թե՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, սպասում են Հայաստանի արձագանքին:

Ասել կուզի՝ Անկարան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին... Ու քանի դեռ սպասում են՝ ի՞նչ է պետք անել դրա համար... Արցախում լարվածություն ստեղծել, ահաբեկել Արցախի բնակչությանը, ինչով էլ արդեն մի քանի օր է, ինչ զբաղված են: Սկսվել է թուրք-ադրբեջանական գլոբալ ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Սա և հոգեբանական ճնշման մեթոդ է, և շանտաժ՝ ռազմական գործողություններ սկսելու:

Պաշտոնական Երևանը լռություն էր պահպանում, թե՞ այդ ինչ առաջարկներ է Ադրբեջանը ներկայացրել Հայաստանին:

Ադրբեջանի արտգործնախարարը օրեր առաջ հայտարարեց, թե Բաքուն սպասում է հայկական կողմի պատասխանին։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Ադրբեջանի արտգործնախարարը թեև նոր առաջարկների բովանդակությունը չէր բացահայտել, այդուհանդերձ, հավելել էր, որ դրանք բաղկացած են 5 կետից և զետեղված են մեկ էջում։ «Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան, և Հայաստանի համար պետք է հեշտ լինի դրանք ընդունելը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել՝ առաջարկները վերջերս են ներկայացվել պաշտոնական Երևանին։ Բայրամովը միայն նկատել է, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել։

Ահա, այսօր, հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին... «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», ասվում է ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը օրերս անդրադարձել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Բաքվում Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը, և հույս էր հայտնել, որ Հայաստանը ևս ընդառաջ կգնա։

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին՝ նոր վերջնագի՞ր: Ի՞նչ է զիջելու Բաքուն...

Ինչո՞ւ է Բաքվից արտահոսք լինում, թե ինչ են առաջարկել Երևանից, իսկ Երևանը չի ներկայացնում, թե ինչ է ներկայացրել Բաքուն:

Ինչո՞ւ Անկարան ու Բաքուն որոշեցին Հայաստանին առաջարկներ ներկայացնել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, երբ Ադրբեջանն օգտագործում է ուկրաինական պատերազմն իր նպատակներին հասնելու համար։

Գումարած՝ ընդդեմ ՌԴ-ի ու ռուս խաղաղապահների ուժգին հակաքարոզչություն է գնում Ադրբեջանում, ինչպես նաև՝ Թուրքիայում:

Թուրք-ադրբեջանական նոր կլանը առավել քան պարզունակ է. Անկարան ու Բաքուն այդ առաջարկները դրել էին հայկական «սեղանին», որպեսզի մերժում ստանան ինչ-որ մի կետով, ավելի ճիշտ՝ հող նախապատրաստվի մերժման ֆոնին իրադրությունն էլ ավելի լարելու, ինչու չէ՝ ռազմական գործողություններ սկսելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3840 անգամ
Լրահոս
Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am