Հասկանու՞մ եք՝ աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա. ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց (video)

Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ հաջակցություն Ռուսաստանի ակցիա են կազմակերպել: Ակցիայի մասնակիցներից ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պարտավոր են այսօր սատար կանգնել ՌԴ-ին. «Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վճռվում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքը, որը պետք է վճռեր աշխարհի նոր կառուցվածքը: Այսինքն եթե Գերմանիան հաղթում էր, միանգամից 24 թուրքական դիվիզիա, որ տեղավորվել էին սահմանից այն կողմ եւ սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, պատրաստ էին հարձակվելու եւ հարավային ճակատը բացելու: Տեսանք, թե ինչքան հայ հերոսներ վերջին կաթիլ արյունը կռվեցին ռուս եղբայրների հետ:

Ես զուգահեռ եմ տանում Ստալինգրադի ճակատամարտի եւ նրա միջեւ, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում: Դա պատերազմ չէ, դա ազատագրում է ուկրաինական ժողովրդին նեոֆաշիզմից եւ այն ուժերից, որոնք ջանասիրաբար այս տարիների ընթացքում քանդել են հետխորհրդային երկրները եւ փորձել են իրենց օրակարգը թելադրել այս ժողովուրդներին»,-ասաց նա:

«Ես այստեղ գտնվելով սատարում են Ռուսաստանի բոլոր գործողությունները եւ համարում եմ, որ ուղղակի ռուս ազգը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին նման ֆաշիստական ղեկավարներից:

Երբ մեր Ղարաբաղի սահմանները պաշտպանում են ռուս խաղաղապահ ուժերը, տեսնելով, թե մեր իշխանությունները ոնց են ձեռքները լվացել եւ մի կողմ քաշվել Ղարաբաղի խնդրից, համարելով, որ դե հենա, ռուսներն այնտեղ են ամեն ինչ կանեն, ուրեմն մենք միայն այդ ժամանակ չպետք է հիշենք Ռուսաստանին: Մեր բոլոր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ են եւ ես եկել եմ ասեմ, որ չընկճվեք: Ռուս ժողովուրդը կդիմանա այս բոլոր սանկցիաներին, սա լինել-չլինելու խնդիր է: Սա առիթ կհանդիսանա, որ հետխորհրդային երկրներում զարգանա տնտեսությունը: Ռուսաստանի պես ռեսուրս ունեցող պետությունը հնարավոր չէ, որ ոտքի չկանգնի: Չպետք է թույլ տանք, որ արեւմտամետ թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդեն մեր ժողովրդի վրա»,-ընդգծեց Արագած Ախոյանը:

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարը, օկուպացրել է Հայաստանի տարածքը, իսկ Ռուսաստանը որեւէ կերպ դրան չի արձագանքելն, նա ասաց. «Նախ մենք պետք է փորձենք մեր անվտանգությունն ապահովել, հետո նոր խոսենք Ռուսաստանի անելիքներից կամ չանելիքներից: Մեր մոտ ամեն ինչ լավ էր, իրենք էլ եկան շատ խնդրեցին, որ գնան Ղարաբաղում մեր անվտանգությունն ապահովե՞ն: Մենք մեր առջեւ կանգնած մարտահրավերներին ինքնուրույն դիմակայել ի վիճակի չենք, իսկ ամենահստահելի, ամենալուրջ ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է:

Էսօր ամբողջ աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա, մենք պետք է սատարենք: Ռուսաստանն այսօր պատերազմում է ամբողջ աշխարհի դեմ: Սա տնտեսական պատերազմ է, քայքայելու պատերազմ է: Երբեք Ռուսաստանի հնարավոր չի եղել հաղթել»,-ընդգծեց նա:

դիտվել է 585 անգամ
Լրահոս
«Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video) Գևորգ Թորոսյանը նշանակվել է «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6․ Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա շատ բան է փոխվել․ կտեսնեք, որ Սամվել Կարապետյանն անելու է այդ քայլը․ Սուրեն Սուրենյանց (video) Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ». Արթուր Դանիելյան Բանակում զարհուրելի վիճակ է․ Նիկոլը բոլոր զոհերի վրա մի բան է կպցնում․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ Զաքարյան ԵԱՍՄ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս «Ժողովու՛րդ, լավ», «Մի խփնված ադրբեջանցի է մտել, ու․․․», «Խոսափողն անջատե՛ք» (video) Խոշոր հրդեհ՝ Նոր Արեշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am