Թուրքիան զորք ու զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայի հետ սահման
Թուրքիայի զինված ուժերը զինվորների ու ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից թուրքական Քիլիս բնակավայր: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը: Զինվորներն ու զրահատեխնիկան թուրք-սիրիական սահման են տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով:
