Ինչի մասին է լռել Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ

 

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման ժպտուն լուսանկարը՝ առանց նախապայմանների Թուրքահայաստան ստեղծելու նոր փուլի սկիզբն է։
ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։ Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանին։
ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։ Ուշագրավն այն է, որ թուրքական լրատվամիջոցներում ՀՀ ԱԳ նախարարի անունը՝ Արարատ, տառասխալով է գրվել, թերևս ոչ պատահաբար։ Այդ անունը հայտնի պատճառներով թուրքերը չեն ընդունում։ Ի դեպ, պաշտոնական հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարարն առանց փողկապի էր ներկայացել։
Բայց սրանք ընդամենը արարողակարգային թեթև նկատառումների շարքից են։
Անթալիայում՝ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, առանց նախապայմանների հարաբերությունների մասին խոսել է միայն Արարատ Միրզոյանը։ Իսկ նրա թուրք գործընկերը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի համար առաջնային խնդիր է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ բնականաբար այն օրակարգով, որ առաջարկվում է Ադրբեջանի կողմից։
Այս ամենին ի պատասխան՝ սեղմել է Չավուշօղլուի ձեռքը և լայն ժպտացել, որն անմահացած է հայտնի լուսանկարում որպես պատմական փաստ։ Արարատ Միրզոյանը ոչ մի բառ չի ասել Բաքվում առ այսօր պահվող հայ ռազմագերիների, ադրբեջանական զինուժի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքի, հենց այս օրերին հումանիտար աղետի մեջ հայտնված Արցախի, վերջին օրերին ամենօրա ռեժիմով կրկնվող ադրբեջանական սադրիչ կրակոցների մասին։
Ադրբեջանը թույլ չի տալիս անգամ նորոգել վթարված գազատարը, ինչի հետևանքով Արցախի բնակչության 80 տոկոսն արդեն ավելի քան մեկ շաբաթ զրկված է գազից, իսկ Չավուշօղլուն ողջունում է հարաբերությունների կարգավորումը։ Թերևա նա հենց այդ կերպ է պատկերացնում Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում և առանց հայերի։
Իսկ այս ամենին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը սեղմում է նրա ձեռքը և ժպտալով համաաձայնվում, թե սա հարաբերությունների կարգավորում է առանց նախապայմանների։
Հայտնի է նաև, որ հենց նույն օրը, երբ Արարատ Միզոյանն ուղևորվում էր Անթալիա՝ հանդիպելու Չավուշօղլուին, Արդրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ադրբեջանից հայտնել են, որ կետերից մեկը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային է վերաբերում։ Հայկական կողմն այս առնչությամբ որևէ բան դեռևս չի ասել։ Հավանաբար՝ լռությունը համաձայնության նշան է։

Հայկ Դավթյան

դիտվել է 3508 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am