Բա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Արցախի սահմաններին լարվածության սրացման նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանը նորից ինտենսիվ կերպով սադրանքների է դիմում։ Սկզբում հակառակորդի զինծառայողներն Արցախի՝ պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին բարձրախոսով հորդորում էին հեռանալ և գյուղատնտեսական, ինժեներական աշխատանքներ չկատարել, ապա հակառակորդի նոր սադրանքների հետևանքով Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվեց բնական գազից։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացին առանց ջեռուցման, իսկ արտադրամասերի ու սննդի օբյեկտների գործունեությունը խաթարվեց։ Եվ անգամ Արցախի բնակչության համար ստեղծված այսպիսի անմարդկային պայմաններում ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չէին տալիս մտնել վթարված գազատարի տարածք։

Դրան էլ գումարվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումները, որոնց արդյունքում զոհ և վիրավոր ունեցանք։ Հասկանալի է, որ Արցախի հայաթափմանը հասնելու իր նպատակն իրականություն դարձնելու համար Ադրբեջանը միջոցների միջև խտրականություն չի դնում և արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, որի դեպքում համարժեք արձագանք տալը դարձել է ուղղակի անհրաժեշտություն։ Առաջին հերթին այդ արձագանքը պետք է հնչեր դիվանագիտական հարթակից, որպեսզի միջազգային հանրությունը արձագանքեր արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի մտադրությանը և ճնշում բանեցներ Ալիևի ռեժիմի վրա։ Օրինակ՝ վերջին օրերին Փաշինյանը մեկնել էր Փարիզ, և Մակրոնի հետ հանդիպումը ամենապատեհ առիթն էր կոնկրետ դրվագներով Ադրբեջանի սադրիչ գործողություններից խոսելու և դրանք ներկայացնելու համար։

Բայց եթե Փարիզում համարձակություն չուներ այդ մասին խոսել, և ընդամենն ինչ-որ լղոզված անդրադարձ եղավ «սրացումների անթույլատրելիության» մասին, ապա գոնե Հայաստան վերադառնալուց հետո կարող էր խոսել։ Եվ իսկապես, կառավարության նիստում նա խոսեց Արցախում իրադրության լարվածության մասին։ Սակայն դա սոսկ արձանագրում էր, ու ոչ ավելին: Փաշինյանը հայտարարեց, թե զերծ կմնա այս պահին Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց` փորձելով կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք, այս անգամ ևս Փաշինյանը «խնայեց» Ադրբեջանին։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Փաշինյանն ընդհանրապես Արցախի շուրջ լարվածությանը չանդրադառնար, քան ոչինչ չասող ու ձևական հայտարարություն աներ։

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ է պատահել Փաշինյանի հետ, որն ամեն անգամ ԱԺ ամբիոնից «առյուծ է կտրում», մատ է թափ տալիս և գոռգոռում։ Ստացվում է, որ երբ Փաշինյանը պետք է ընդդիմությանը պատասխանի, սկսում է հոխորտալ ու սպառնալ, իսկ երբ գալիս է հակառակորդին արձագանքելու ու իրավիճակին գնահատական տալու պահը, լեզուն կուլ է տալիս։ Հաջորդ հարցը. իսկ ո՞ւր է այս իշխանությունների դիվանագիտությունը։ Մի՞թե Փաշինյանի թեթև ձեռքով դեսպան դարձած քպականները միայն պաշտոնները վայելելու համար են նշանակվել։ Ինչո՞ւ դեսպանները հանդիպումներ չեն նախաձեռնում ընդունող երկրների պաշտոնական շրջանակների հետ՝ ներկայացնելու Արցախում ստեղծված իրավիճակը։ Չնայած միամտություն է կարծելը, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչ-որ քայլեր կարող է ձեռնարկել, քանի որ վաղուց ԱԳՆ-ն խաղից դուրս վիճակում է և պարզապես դակում է մեկ անձի որոշումները: Ավելին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, սակայն այդպես էլ Արցախի կարգավիճակի ամրագրման հետ կապված ոչ մի խոսք չի ասում։

Փոխարենը, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի համատեքստում ոչ միայն Արցախյան հակամարտությունը համարում են ավարտված, այլև ամեն անգամ առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։ Եվ դրան ի պատասխան՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ արձանագրում է, թե թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Մի խոսքով, «նույն ջուրը, նույն ջրաղացը»: Այնինչ, հենց այժմ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդին կանգնեցնելու համար, քանի դեռ իրավիճակը ավելի չի խորացել։

Պարզ է, որ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից ու մեծացնել լարվածությունն Արցախում, ինչու չէ՝ նաև առիթ ստեղծել ռազմական էսկալացիայի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել նաև ռուս խաղաղապահներին՝ մասնավորապես ընդգծելով, թե խաղաղապահների հրամանատարությունն անաչառ չէ։ Այս առումով ռուսական կողմի հետ մեծ աշխատանքի տեղ կա, սակայն Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գտնվելու հանգամանքը կարծես թե «նվեր» է հակառակորդի համար։ Ադրբեջանը կարող է ամեն անգամ սադրանքների դիմել ու, ոչինչ չտալով, նորանոր զիջումներ կորզել Հայաստանից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1447 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am