Սկսվել է «Իսլամական պետության» պառակտման գործընթացը

Պատմականորեն ապացուցված իրողություն է՝ որևէ կառույց, խմբավորում վերելքի ընթացքում՝շռնդալից հաղթանակների, ձեռքբերումների արձանագրմանը զուգահեռ, ընդլայնելում է սեփական դիրքերն ու մասշտաբները, մինչդեռ դրանք, համեմատական առումով, գրեթե նույն տրամաբանությամբ էլ պառակտվում, տրոհվում են արդեն «անկման» ճանապարհին: Արդեն շուրջ 1 տարի  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող առավել սկզբունքային և որակապես նոր մակարդակի հասած հակաահաբեկչական պայքարը մինչ այս արդեն իսկ պատճառ էր դարձել կառույցի շարքերում զանգվածային դասալքության գործընթացի, ինչն ԻՊ-ի ղեկավարությունը փորձում էր կանխել հնարավոր ամենաբիրտ եղանակներով: Իսկ արդեն ընթացիկ տարվա կեսերին ահաբեկչական խմբավորումն ավելի արագ թափով սկսեց զիջել սեփական վերահսկողության ներքո գտնվող բավական հանգուցային նշանակության տարածքներ, ընդ որում, և՛ Սիրիայի, և՛ Իրաքի տարածքներում: Հատկապես Սիրիայում կառույցի համար առանցքային նշանակություն ունեցող Հալեպ նահանգից հեռանալը, նաև այդ երկրում ԻՊ-ի փաստացի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքի մոտալուտ զիջումը,  իսկ Իրաքում Մոսուլի կորուստը, կառույցի ղեկավար շրջանակի ներկայացուցիչների և պատկառելի թվով առանցքային գրոհայինների  վնասազերծումը պատճառ դարձան ոչ միայն դասալքության առավել մեծ ալիքի, այլև պառակտման գործընթացի: Այսպես, ըստ իրաքյան մի շարք լրատվամիջոցների, այդ երկրի Նայնավա նահանգում գտնվող Թալ Աֆար քաղաքում, որը վերահսկող ԻՊ զինյալները օրեր առաջ ընդունել էին կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան փաստը, նախօրեին էլ հայտարարել են հիմնական կառույցից առանձնանալու և նոր ինքնուրույն «Իսլամական պետություն» հռչակելու մասին. նոր կառույցի առաջնորդի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում, մինդեռ հայտնի է, որ նա ամենադաժան եղանակներով փորձում է իր վերահսկողությունը հաստատել ամբողջ քաղաքի վրա: Թեպետ վերոնշյալը լոկալ օրինակ է, այսուհանդերձ, մեծ հավանականությամբ, գործընթացը շարունակություն կունենա նաև շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ, ինչպես և համատարած դասալքության իրողությունը. օտարերկրացի «ջիհադականներից» բացի, ներկայում կառույցն ակտիվորեն լքում են նաև բռնի կերպով հավաքագրված զինյալները, ովքեր ԻՊ-ի շարքերը համալրել էին սեփական անձի և ընտանիքների հետ կապված մտավախության պատճառով: Կասկածից վեր է, որ արդեն ուրվագծվող միտումները «մերօրյա խալիֆայության անկման» հետագա ընթացքին առվել լայն թափ կստանան: Մինչդեռ առկա է մի շատ կարևոր իրողություն, որը, կարծես, ցայժմ արժանիորեն չի գիտակցվում. ԻՊ-ի դեմ դեռևս տոնվում է բացառապես ռազմական բնույթի հաղթանակ, մինչդեռ կառույցի ծայրահեղ արմատական գաղափարախոսությունը շարունակում է մնալ ազատագրված շրջաններում: Որևէ կասկած չկա, որ ազտագրող ուժերի կողմից անհրաժեշտ գաղափարական աշխատանքներ չիրականացնելու, առկա ծայրահեղականին հակոտնյա գաղափարական վարակումը չլցնելու պարագայում վերոնշյալ գաղափարները նոր փաթեթավորմամբ միս ու արյուն կարող են ստանալ ինչպես նախկին կառույցների բեկորների, այնպես էլ՝ բոլորովին նոր այդօրինակ խմբավորումների կողմից: Արմեն Պետրոսյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am