Ռուսական գազը, նավթը, կամավորներով՝ ընդարձակվող պատերազմը

Պուտինը համաձայնեց Ուկրաինայի հետ պատերազմում ներգրավել նաև կամավորներին

Ռուսաստանի նախագահը համաձայնել է Ուկրաինայի հետ պատերազմում ներգրավել նաև կամավորներին։

«Եթե տեսնում եք մարդկանց, որոնց ցանկանում են կամավորական հիմունքներով, առավել ևս՝ ոչ փողի դիմաց, մեկնել և օգնել Դոնբասի բնակիչներին, դե ինչ, պետք է ընդառաջ գնալ և օգնել նրանց հասնել մարտի դաշտ», -ասաց Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։«Ուկրաինայի, ուկրաինական ռեժիմի արևմտյան հովանավորները չեն թաքցնում՝ նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - ըստ «Ազատության»՝ նկատել է Կրեմլի ղեկավարը: Ռուսաստանի նախագահը հավանություն է տվել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ Դոնբասի ռուսամետ անջատական ուժերին փոխանցել ուկրաինական զինուժից առգրավված հակաօդային պաշտպանության և հակատանկային հրթիռային համակարգերը, այդ թվում՝ Javelin-ները և Stinger-ները:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրները, հայտնել էր սիրիացի վարձկաններին Ուկրաինայի պատերազմին ուղարկելու Ռուսաստանի պլանների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմել ցանկացող կամավորների ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքից է։ «Արդեն 16 հազար հայտ ունենք», - ասել է Շոյգուն։

ՌԴ-ն «կփորձի վերախմբավորել իր ուժերը՝ հարձակումը վերսկսելու համար»

Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի վերախմբավորել իր ուժերը՝ առաջիկա օրերին հարձակումը վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով՝ դա կարող է ներառել նաև «Կիևի դեմ գործողություններ»։ Բրիտանական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ռուսական ցամաքային զորքերի առաջխաղացումը սահմանափակվել է «լոգիստիկ խնդիրների և ուկրաինական ուժերի ուժեղ դիմադրության պատճառով»։

Maxar ընկերության արբանյակային լուսանկարների համաձայն, ռուսաստանյան ռազմական տեխնիկայի հսկայական շարասյունը կենտրոնացվել է Կիևից դեպի հյուսիս։ Associated Press գործակալությունը, վկայակոչելով Maxar-ի տվյալները, նշում է, որ տեխնիկայի մի մասը, այդ թվում՝ հրետանին, դիրքավորվել է անտառային գոտում՝ հավանաբար պատրաստվելով հարվածի։

Մեծ յոթնյակի երկրները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացնեն

Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ «Մենք արդեն աշխատում ենք Մեծ յոթնյակի հետ պատժամիջոցների նոր փաթեթի վրա», - ասել է նախարարը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, սակայն նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ուղղված են «ռուսական տնտեսության թուլացմանը»։ Թրասը հավելել է, որ արևմտյան երկրները մտադիր են իրենց գործողություններով Ռուսաստանի ղեկավարությանը զրկել «պատերազմական մեքենան ֆինանսավորելու» հնարավորությունից։

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ

Միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։ Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։ Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։ Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա: «Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին», - ասել է Նիդերլանդների առաջնորդը։
Միևնույն ժամանակ Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար մեղավորները կպատժվեն, և ողջունել են Միջազգային քրեական դատարանի որոշումը հետաքննություն սկսելու վերաբերյալ։

Արևմուտքը կփորձի անկախանալ ռուսական էներգակիրներից

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի, գազի և ածխի ներմուծման արգելքի մասին։ Այդ քայլով, ինչպես շեշտել է Բայդենը, ամերիկացիները հերթական հզոր հարվածն են հասցրել պուտինյան ղեկավարությանը։ «Մենք չենք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Կիևը շտապեց ողջունել Ռուսաստանի դեմ այդ աննախադեպ քայլը։ «Շատ պարզ է՝ Ռուսաստանին վճարվող յուրաքանչյուր լումա վերածվում է փամփուշտների ու արկերի, որոնք ուղղվում են այլ ինքնիշխան պետությունների դեմ։ Կա՛մ Ռուսաստանը կհարգի միջազգային իրավունքը և չի պատերազմի, կա՛մ փող չի ունենա պատերազմելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը հաջորդեց Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը, որը ևս մտադիր է դադարեցնել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը մինչև 2022 թվականի վերջը։ Ռուսական նավթին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի սպառման 8 տոկոսը։

Ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ծրագիր է ներկայացրել նաև Եվրամիությունը՝ փորձելով մինչև տարեվերջ կրճատել պահանջարկը երկու երրորդով: Այս ծրագիրը Եվրահանձնակատարների խորհուրդը երեկ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է։ «Մենք պետք է անկախանանք ռուսական նավթից, ածխից և գազից: Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, որը բացահայտ սպառնում է մեզ», - ըստ «Ազատության»՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ծրագրին արդեն դեմ է դաշինքի անդամներից ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիան, ինչպես նաև Նիդերլանդները՝ պնդելով, որ ռուսական էներգակիրները կենսական նշանակություն ունեն եվրոպացիների առօրյա կյանքի համար, և որ նման արգելքը նախ և առաջ կվնասի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հատկապես Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից շատ մեծ է, և գաղտնիք չէ, որ այդ հարցում որևէ սահմանափակում մեծ հարված կհասցնի Գերմանիային։ Մ

ոսկվան արդեն սպառնում է փակել իր հիմնական գազատարը դեպի Գերմանիա, եթե Արևմուտքը հրաժարվի ռուսական կապույտ վառելիքից և «սև ոսկուց»։ Բեռլինը, հիշեցնենք, կասեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը, բայց ռուսական գազը շարունակում է աշխարհի երկրներ հասնել այլ ուղիներով։

Ռուսաստանն աշխարհում երրորդ երկիրն է նավթի արդյունահանման ծավալներով՝ Միացյալ Նահանգներից և Սաուդյան Արաբիայից հետո։ Երկիրն օրական արտահանում է մոտ 4,5 միլիոն բարել նավթ, որի կեսը բաժին է հասնում հենց Եվրոպային։ Ռուսական նավթից թերևս ամենաքիչ կախվածությունն ունի Միացյալ Նահանգները՝ 2020 թվականին այդ պահանջարկը կազմել է ընդամենը 3 տոկոս։

Ինչ վերաբերում է ռուսական կապույտ վառելիքին, «Գազպրոմ»-ն անցած տարի արտահանել 185,1 միլիարդ խորանարդ մետր գազ, և Եվրամիություն ներմուծվող բնական գազի ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը Ռուսաստանից է գալիս։ Այդ ծորակը փակելու դեպքում մեծապես կտուժեն Իտալիան և Գերմանիան։ Գազ Նահանգները Ռուսաստանից չի գնում, սակայն գները և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Միացյալ Նահանգներում դեռևս բավականին բարձր են՝ աշխարհի այլ մասերում մատակարարումների խափանումների պատճառով:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելը «համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների» կհանգեցնի՝ մեկ բարելի գինը կարող է գերազանցել 300 դոլարը։ Նավթի գները երեքշաբթի հասել էին արդեն 130 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ռուսական արտահանման խափանումները շարունակվելու դեպքում JP Morgan-ը կանխատեսում է, որ մինչև 2022 թվականի վերջ նավթի գինը կարող է հասնել ռեկորդային 185 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հատկապես Մոսկվայի կանխատեսած գնի պայմաններում ռուսական գազից կախվածություն ունեցող երկրները ստիպված կլինեն այլընտրանք փնտրել, ինչը, սակայն, բարդ և ժամանակատար գործընթաց է։

Վաշինգտոնի նման փնտրտուքներն առայժմ արդյունք չեն տվել, հաղորդում է «Ազատությունը»։ Ամերիկյան կառավարության՝ նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու և գները զսպելու խնդրանքը Սաուդյան Արաբիան, The Wall Street Journal-ի աղբյուրների վկայությամբ, մերժել է։ Նահանգներն այժմ փորձում է Վենեսուելային համոզել, որը ԱՄՆ-ի նավթի երբեմնի հիմնական մատակարարն է, սակայն այդ երկրում տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի պատճառով Վաշինգտոնը կոշտ պատժամիջոցներ է սահմանել Կարակասի դեմ, և դեռևս հայտնի չէ, թե Միացյալ Նահանգների կողմից մերժված Մադուրոյի կառավարությունը ինչպես կարձագանքի։ Եվրոպայի դեպքում այլընտրանք են դիտարկվում Կատարը, Ալժիրը կամ Նիգերիան, բայց կան գործնական խոչընդոտներ արտադրության արագ ընդլայնման համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2698 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am