Վատ լուր Ադրբեջանի համար։ ❗ Եվրոպական խորհրդարանը 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայներով ընդունեց Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված շատ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին, և որի ընդունումը շատ ուժեղ ապտակ էր ադբեջանական դիվանագիտությանը: ❗ Բանաձևի ընդունման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել Դավիթ Շահնազարյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունն ու ես փորձել ենք լավագույնս աջակցել և առաջ տանել այս բանաձևը: ❗Բանաձևի մասին Ադրբեջանի դեսպանատունն իմացել է մարտի 2-ին, որից մեկ օր անց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը մի հիստերիկ նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ պահանջելով հանել այդ բանաձևում, իր բնորոշմամբ, պրոհայկական ձևակերպումները: ❗ Այդ նամակի պատճենն իմ տելեգրամյան ալիքում՝ @melikadamyan2, հրապարակված է: ❗Բանաձևում հստակ գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությանը, անգամ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջարկներ են արվել: ❗Քննարկումներն անցել են բավական բուռն: ❗ Եվրոպական խորհրդարանում կա քաղաքական կոնսենսուս առ այն, որ Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը վտանգված է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով: ❗ Բանաձևը հստակ շեշտում է, թե նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ քանի հայկական հուշարձան է անցել, պատերազմի ժամանակ ինչ վայրագություններ են արվել, մասնավորապես Ղազանչեցոցի գնդակոծումը, Ալիևի «քաջագործություններն» են հիշատակված՝ հայկական Ծակուռի հետ կապված: ❗ Հատուկ շեշտվում է, որ ադրբեջանցիները ոչ միայն փորձում են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, այլ կեղծ ալբանիզացման պրոցես է գնում: ❗ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է նաև Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունն Արցախում և շրջակայքում, ինչը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշման խախտում է: ❗ Եվրոպական խորհրդարանն արձանագրում է, որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն, քրիստոնեական ժառանգության մաս են կազմում: ❗ Արձանագրվում է նաև Բաքվի հայատյաց քաղաքականությունը որպես պետական քարոզչություն: ❗ Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից: ❗ Կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բարեխիղճ բանակցություններ վարել ԼՂ վերջանական կարգավիճակի վերաբերյալ: ❗ Ի՞նչ օգուտ նման «թղթերից»: ❗Եթե մենք ունենայինք հայրենասեր իշխանություն, այս թղթերը կդառնային տրցակ, հետո՝ քաղաքականություն, կձևավորվեր միջազգային տրենդ, միջազգային ուղղություն: ❗ Այդ ուղղության հիման վրա կձևավորվեր միջազգային հանրության կարծիք, միջազգային ինստիտուտների գործիքակազմ և հնարավոր կլիներ հասնել կոնկրետ լուծումների ու Ադրբեջանի վրա բանեցնել ճնշումներ: ❗ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում, երբ Արցախում սահմանային լարվածություն կա, վիրավորներ ունենք, Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ ու հերթական ստերն է տարածում՝ նշելով, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը