Ռուսաստանում 15-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Ռուսաստանում անչափահասի բռնաբարության և սպանության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 29-ամյա քաղաքացի Հիսմեթ Ալիզադեն, այս մասին հայտնում է sm-news.ru կայքը: Ըստ քննության վարկածի՝ հուլիսի 10-ի երեկոյան բռնաբարվել, այնուհետ խեղդամահ է արվել 15-ամյա Եկատերինա Բիբիկը: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշվում է, որ Կրասնոդարի երկրամասում գտնվող Նովոռոսիյսկ քաղաքում անչափահաս աղջկա հետ ծանոթացած տղամարդն ու ավելի ուշ նրանց միացած ընկերը մեքենայով աղջկան տարել են Միսխակո գյուղ, որտեղ էլ բռնաբարել են նրան ու խեղդամահ արել:
