Ավիահարված դպրոցի վրա. կան տուժածներ
Աֆղանստանի Կունդուզ քաղաքում ավիահարձակման է ենթարկվել տեղի դպրոցներից մեկը,հետևանքով վիրավորվել է երեք երեխա, այս մասին հայտնում է lenta.ru–ն: Ինչպես հայտնել է շրջանի կրթական վարչության պետ Գյուլ Նասիրին, երեխաները վիրավորվել են դպրոցին հարակից իրենց տանը, իսկ դպրոցում այդ պահին ոչ ոք չի եղել, քանի որ հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Առայժմ հայտնի չէ, թե որ ուժերի կողմից է իրականացվել ավիահարձակումը: Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ամերիկացի զինվորականները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
