Զելենսկին օրենք է ստորագրել՝ Ուկրաինայում ՌԴ-ի սեփականությունը բռնագրավելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության եւ նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման սկզբունքների մասին: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը: