Որն է ռուս զինվորականների նպատակը
Սիրիայում ռուս զինծառայողները ոչնչացնում են գրոհայինների, որոնք ակնհայտորեն Ռուսաստանին թշնամի են անվանում և ԱՊՀ տարածքում զավթողական ծրագրերը չեն թաքցնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի կայքը: «Մեր զինված ուժերը միշտ պետք է պատրաս լինեն արագ և ադեկվատ պատասխանել պոտենցիալ սպառնալիքին, հաղթահարել ցանկացած սադրանք և ագրեսիվ գործողություններ»,- ասել է Պուտինը: Ինչպես նշել է գերագույն հրամանատարը` «ռազմատիեզերական ուժերի օդաչուների, նավաստիների և ապահովման ստորաբաժանման զինծառայողների մարտական աշխատանքն ամենաբարձր գնահատականին է արժանի»: «Ոչ սովորական պայմաններում նրանք օգնում են Սիրիայի կառավարական բանակին գրոհայիններին կործանելու համար, հակաահաբեկչական պայքարի մյուս մասնակիցներին, ինչպես նաև օգնում են խաղաղ բնակչությանը բռնությունից, բարբարոսությունից և անօգնականությունից»,- ասել է նա:
