Պարապուրդի մատնված հանձնաժողովը մերժեց ընդդիմադիրներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել:

Տեղեկացանք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ առաջարկվել է օրակարգում երկու հարց ներառել՝ առաջինը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման մասին է եղել, երկրորդը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքները տեղի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի գլխավորած հանձնաժողովն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է արտահերթ նիստ անկացնելու առաջարկը՝ փաստացի խուսափելով վերոնշյալ թեմաները քննարկման առարկա դարձնել:

Մերժման մեջ հանձնաժողովի երաժշտասեր նախագահը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստը հանձնաժողովի նիստ չի համարվում: Տարակուսելի է առնվազն, թե ինչպես է Աղաջանյանը որոշել՝ որեւէ հարցի քննարկում որ դեպքերում կարելի է քննարկել հանձնաժողովի նիստում, որ դեպքում՝ ոչ, եթե ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ո՛չ հանձնաժողովի աշխատակարգում այդ մասին որեւէ սահմանում չկա:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե փորձեց նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը լսել, նա, սակայն, մեր զանգերն անհաղորդ թողեց: Թե ինչու է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ պետության համար խիստ կարեւոր այս հանձնաժողովը պարապուրդի մատնված (8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր ընդամենը մի քանի նիստ է արել) ու ինչու է մերժում օրախնդիր հարցերը քննարկման առարկա դարձնել, լրջագույնս մտորելու տեղիք է տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ Ես բացահայտել եմ ամբողջ կեղծիքն ու թալանը․ ինձ դատի են տվել․ Արթուր Չախոյան (video) Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video) Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Իրանի և Իսրայելի տարածքը 2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Վերջին շանսն են տվել. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին. ՊՆ Պռոշյանում բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան վայր է գցել համադասարանցուն, հետո հարվածել որովայնի շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am