Եվրոպան չի հրաժարվում ռուսական նավթից ու գազից, փոխարենը ծափահարում է հանուն Ուկրաինայի

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինայում սանձազերծված պատերազմի հետևանքով կհրաժարվի ռուսական էներգակիրներից։ Եվրամիությունը, սակյան, չի պատրաստվում նույն բանն անել։

ԱՄՆ-ին բաժին է ընկնում Ռուսաստանի նավթի արտահանման ընդամենը մոտ 3 տոկոսը, մազութը ներառյալ՝ մոտ 8 տոկոսը։ Իսկ ահա Եվրոպային բաժին է ընկնում ռուսական նավթի արտահանման ավելի քան 40 տոկոսը։ Եվրոպական երկրները չեն ցանկանում, թերևս չեն էլ կարող հրաժարվել Ռուսաստանի նավթից ու գազից՝ անկախ հանգամանքից, որ պատժամիջոցների մասին քաղաքական հայտարարություններն ավարտվում են հոտնկայս ծափահարություններով։ Եվրոպացիներն առայժմ բավարարվել են՝ մինչև 2030 թվականը ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագիր ներկայացնելով։ Այսինքն՝ Ռուսաստանի պատժամիջոցներով սպառնացող Եվրոպան պաշտոնապես հայտարարում է, որ մեծապես կախված է Ռուսաստանից ու չի կարող է հրաժարվել գազի ու նավթից առնվազն առաջիկա 8 տարում։ Մինչդեռ անկախ փորձագետների կարծքով՝ մոտ երկու տասնյակ ժամանակ կպահանջվի՝ ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելու համար։

Բանն այն է, որ էներգակիրները մատակարարող ենթակառուցվածքները համարվում են Ռուսաստանի սեփականությունը և ռուսական էներգակիրներից միանգամից հրաժարվելը տեխնիկապես անհնար է։ Իսկ հետագայում եթե անգամ Եվրոպան գտնի ռուսական էներգակիրների այլընտրանքը, միևնույնն է, հրաժարվելը շատ բարդ է լինելու։
Ավելորդ է նշել, որ այս ընթացքում Ռուսաստանն էլ իր հերթին է պատժել Եվրոպային՝ կտրուկ թանկացնելով գազի գինը՝ 2227 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ ուկրաինական պատերազմից մեկ շաբաթ առաջ 1000 խմ գազի գինը 1418 դոլար էր կազմել։

Վստահաբար, այս ընթացքում Ռուսաստանն էլ ձեռքները ծալած չի նստի ու կփորձի Եվրոպայի և ԱՄՆ-ի փոխարեն այլընտրանքային շուկաներ գտնել, այսինքն՝ կփորձի դիվերսիֆիկացնել իր արտահանումը։ Խոշոր հաշվով՝ ժամանակի հետ Եվրոպան էլ կարող է վերանայել իր մոտեցումները, եթե հաշվարկները ցույց տան, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելը ծանր հետևանք կարող է թողնել իրենց տնտեսության վրա։ Ի դեպ, պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական բանկերի շարքում, որոնք դուրս են թողնվել միջազգային փոխանցումների SWIFT համակարգից, ներառված չէ Գազպրոմբանկը։

Մյուս կողմից էլ միջազգային առաջատար վերլուծաբանները ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով աշխարհում սով են կանխատեսում։ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկի համաշխարհային բերքի 25 տոկոսը։
Օրերս հրապարակված Moody’s կենտրոնի վերլուծության մեջ նշվում է, որ ցորենի և այլ հացահատիկային կուլտուրաների գները ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո կտրուկ աճել են, թեև դրա հետևանքները պարենի առաջարկի վրա այս պահին մեղմ են, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում ձմռանը, այլ ոչ թե բերքահավաքի ժամանակ: Ռուսաստանը նաև սոյայի արտադրության առաջատարն է, որը նույնպես թանկանում է։ Հավանական է, որ թանկանան նաև պարարտանյութերը: Պարենային գնաճի ավելացումն այլ գների աճի հետ մեկտեղ կարող է մեծացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում։
Մի խոսքով՝ պատժամիջոցների հետևանքներն անսպառ են ու բնավ ոչ միակողմանի։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3138 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am