ԱՄՆ ռազմական բյուջեն կկազմի մոտ 700 միլիարդ դոլար
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի ռազմական բյուջեն 2018թ, ֆինանսական տարվա համար (տարին սկսվում է 2017թ. հոկտեմբերի 1-ից), հաղորդում է РИА Новости-ն: ԱՄՆ-ը 2018թ. ֆինանսական տարում պաշտպանության ոլորտին կհատկացնի մոտավորապես 700 միլիարդ դոլար: Սպիտակ տունը պահանջել էր ռազմական ծախսերին հատկացնել 603 միլիարդ դոլար և ևս 65 միլիարդ՝ արտասահմանյան ռազմական գործողությունների համար: Արդյունքում կոնգրեսականները պաշտպանական ծախսերի համար հատկացրել են 696,5 միլիարդ:
