Ավտոներկրողները Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք պահանջում են չբարձրացնել ավտոմեքենաների մաքսազերծման գումարները:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը որոշել է երկուշաբթի օրվանից կրկնակի բարձրացնել մաքսազերծման արժեքները եւ հսկիչ գները: Նա ներկայացրեց այսօր գործող արժեքները, ըստ որի, օրինակ 2015-ի արտադրության «Շեվրոլե Մալիբու» մեքենայի մաքսազերծման արժեքը կազմում է 2050 դոլար, հսկիչ գինը՝ 3500 դոլար, 2016 թվականի արտադրությանը՝ 2500 դոլար, հսկիչ գինը՝ 5250 դոլար: «Ես 3500 դոլարով Ամերիկայից անսարք ավտոն առնում եմ, բերում եմ, 2 ամիս ծախսում եմ, անսարք մեքենան սարքում եմ ու նոր ներմուծում Հայաստան: Հիմա ես անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ հետո հետ տանե՞մ: Այսինքն իրենք ուզում եմ, որ այն փողը, որ ես ներդնում եմ մեքենան սարքելու վրա, դրա 40-50 տոկոսն էլ ուզեն:
Կամ ես մեքենան բերում եմ, տրանզիտ համարներով վաճառում եմ, Հայաստանում չեմ քշում, բնապահպանական վճարն ինչու պետք է վճարեմ»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ այսօր գործող մաքսազերծման գներից եւս իրենք դժգոհ են. «Այս գները սահմանելու ժամանակ ձայն չհանեցինք, դրա համար հիմա նորից թանկացնում են: Մենք բյուջե փող ենք մուծում, թող ընդառաջեն: Եթե չեն ուզում բյուջե փող մտնի, թող ասեն՝ մենք ձեր թշնամին ենք»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը