«Իգլայի» գործում գեներալ Մանվելի մարդի՞կ են.Հրապարակ

Հրապարակը գրում է.Գեներալ Սամվել Բաբայանի գործով զբաղվող ԱԱԾ քննիչները չեն դադարում նորանոր անակնկալներ մատուցել հանրությանը։ Նախ՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր էին գցել գրպանը, մեղադրելով մաքսանենգության մեջ, հետո մաքսանենգության դրդող դարձրին։ Հունիսի վերջին նոր մեղադրանք բարձրաձայնվեց՝ փողերի լվացում։ Իսկ հունիսի 13-ին էլ պարզվեց, որ փողերի լվացումը բառացի է կատարվել՝ Սամվել Բաբայանը քիմիական եղանակով «լվանալ» է տվել 5 հազար եվրո հափշտակված գումար, որը հատուկ նյութով ներկել ու հանել էին շրջանառությունից։ Այդ լվացած փողի համար նա 3 հազար դոլար է տվել, 50 հազար էլ խոստացել է «Իգլա» բերողներին։ Արդյոք 50 հազար ունեցողը 2 հազար դոլարի համար քրեական ծանր հանցանքի տակ կմտնե՞ր։ Մտածել է պետք։ Բուժականում քիմիկոս ունենք՝ աշխարհը չունի Ազգային հերոս Սամվել Բաբայանի ուղեղը, եթե հավատանք ԱԱԾ-ին, հազարի տակ գործել է, ինչպես կգործեր փորձառու խարդախի ու զեղծարարի ուղեղը։ Նա, իմանալով, որ իր ռուսաստանցի ծանոթները «հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ» ունեն, շտապ կարգով մարդ է գտել՝ Կարեն Քոչարյանին, որն իր հերթին քիմիկոս է գտել Բուժական գյուղում՝ Ժորա Զաքարյանին, նրան մի քանի ներկած եվրո է տվել «հափշտակված խմբաքանակից», վերջինս էլ միայն Բուժականի քիմիկոսներին հայտնի լուծույթներով այնպես է լվացել եվրոները, որ դրանց վրայի ներկանյութն անհետացել է, հետո չորացրել ու հետ է տվել գեներալին։ Գեներալը եվրոների ողջ խմբաքանակը՝ 100 հատ 50 եվրոյանոց, գնել է 2 հազար 900 դոլարով ու երթուղային տաքսիով բերել է տվել Հայաստան։ Բայց ԱԱԾ աշխատակիցները դրանք առգրավել են։ «Հա, եղել են տենց բաներ, Ժորային հարցաքննությունների տարել են, բայց ես շա՞տ գիտեմ՝ նա քիմիկո՞ս է, թե՞ չէ»,- ասաց Բուժականի գյուղապետը, բայց խուսափեց այլ տեղեկություն հայտնել իր հանճարեղ համագյուղացի քիմիկոսի մասին, որին թեեւ մեղադրանք է առաջադրվել, բայց նա ազատության մեջ է։ Նա բարկացած էր ԶԼՄ-ներում տարածված լուրերից, թե իբր ինքն ասել է, որ Ժորա Զաքարյանը ոչ թե քիմիկոս է, այլ անասնապահ։ «Գյուղում ամեն մարդ էլ հող է մշակում ու անասուն է պահում, նշանակում է անասնապահ է ու ուրիշ մասնագիտություն չունի՞»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am