Էրդողանի սիրտը Պարսից ծոց է ուզում
Թուրքիայի ՆԳ նախարար Մևլյութ Չավուշղլուն՝ կատարցի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանիի հետ Անկարայում հանդիպելուց հետո հայտնել է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի շուտով այցելել Պարսից ծոցի երկրներ՝ Կատարի ու նրա արաբական հարևանների հարաբերությունների ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը քննակելու համար։ «Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն լուծմանը, որը համապատասխանում է եղբայրական հարաբերությունների ոգուն»,- հայտնել է նա։
