Մոսկվայի օդանավակայանում ուղևորները գիշերվանից սպասում են Անթալիա մեկնող օդանավին
gazeta.ru-ի լրագրողներին հայտնել են,որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Azur Air ավիաընկերության չվերթով Անթալիա մեկնել պատրաստվող քաղաքացիները ստիպված են սպասել օդանավին ավելի քան 11 ժամ, այս մասին ավիաընկերության ուղևորները:Ինքնաթիռի թռիչքին սպասում է մոտ 300 ուղևոր: Օդանավակայանում սպասողներին հայտնել են, որ օդանավը պատրաստ կլինի թռիչքի ոչ շուտ, քան մոսկովյան ժամանակով ժամը 15:30-ին: Հայտնի է, որ երեխաներ ունեցող ուղևորներին տրամադրվել են հյուրանոցային համարներ, մինչդեռ մյուսները ստիպված են սպասել հենց օդանավակայանում:
