«Ոչ մի տվյալ չկա, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով». Կոլերով

«Ոչինչ էլ չի նշանակում։ Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով։ Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկրի, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալներ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից։ Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչներ կան Ադրբեջանից։ Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալության կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծավալուն հարցազրույցի հրապարակումը, որում նա ասել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում: Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. «Եվ չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար, և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը։ Անգամ այդպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե՝ որևէ այլ հարցի»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am