Ռուսաստանում 10 հազար ռուբլով տուգանում են հայկական վարորդական իրավունք ունեցողներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով: Armtimes.com-ը ավելի վաղ գրել էր, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է ընդունված օրենքի հիման վրա, քանի որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում տաքսի կամ տնտեսական այլ գործունեություն հնարավոր չի իրականացնել: ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասաց, որ գնալով իրենց վիճակն ավելի է ծանրանում, քանի որ ինչպես նախկինում էին խոստացել, մեկ տարի հետաձգումը չի իրականացվում: Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: «Իրենք չե՞ն հասկանում, որ եթե մենք այստեղ աշխատում ենք, այդ գումարներն ուղարկում ենք Հայաստան, նույն բանանն ու շաքարավազն են մարդիկ առնում, ու այդ գումարը գնում է իրենց գրպանը»,- վրդովված ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միությունից ավելի շատ աշխատանք է այս օրերին կատարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մեր խնդրանքն է իշխանություններին, որ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին մի փոքր մտածեն: ՀՀ ԱԺ-ն դիրքորոշում հայտնի»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը: Նրա խոսքով, օրենքը երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, արտոնություն ստացան նաեւ Ղրղըզստանի քաղաքացիները, քանի որ նրանց Սահմանադրության մեջ գրված է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է: Մյուս արտոնյալ երկիրը Բելառուսն է, որի տրամադրած վարորդական իրավունքի վկայականների վրա այս օրենքը չի տարածվում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնդրի ասաց, որ վարորդական իրավունքի վկայականները համարվում են ազգային փաստաթուղթ: «Ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում եւ կարող է նաեւ թույլ չտալ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ բերելով սիրիահայերի օրինակը, երբ նրանց վարորդական իրավունքի վկայականները ՀՀ-ում չէր անցնում: Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ այդ խոչընդոտը կարող են շրջանցել մի դեպքում, երբ ունենան միջազգային վարորդական իրավունքի վկայական, սակայն այդ դեպքում նրանք չեն կարող կատարել վարձու աշխատանք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am