Եկեք Զելենսկիին տանք կործանիչներ ու ԱԹՍ-ներ. «Դուք կռվեք, զոհվեք, մենք կաղոթենք...»

Մակրոնը շարունակում է Պուտինի հետ շփումը

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը: Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը Մակրոնին ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և ասել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը՝ «եթե Կիևն ընդունի ռուսական կողմի պահանջները»:

Պուտինը Մակրոնին նաև ասել է, որ ուկրաինական կողմը չի կատարում մարդասիրական միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները: Նա պնդել է, թե «ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլ և Վոլնովախա ավանների խաղաղ բնակիչներին, այդ թվում` օտարերկրացիներին, արգելել են մարդասիրական միջանցքներով հեռանալ առճակատման գոտուց»: Պուտինը պնդել է, թե «Զապորոժիեի ատոմակայանի միջադեպն ուկրաինացի արմատականների ցինիկ քարոզչական ակցիայի մասն է»:

Սա Մակրոնի և Պուտինի միջև թվով արդեն չորրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրում: Մարտի 3-ի հեռախոսազրույցից հետո Մակրոնն ասել է, թե «ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում վատթարագույնը դեռ առջևում է»:

«Ապառազմականացում, Ղրիմի, Դոնբասի ճանաչում»․ Պուտինի պահանջները՝ Մակրոնին

Այսպես, Պուտինը երեկ Մակրոնի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ կրկնեց Ուկրաինային ուղղված իր պահանջները՝ ապառազմականացում, Ղրիմի և Դոնբասի ճանաչում։ «Նա ցանկանում է, որ Ուկրաինան հրաժարվի ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, այլև բանակից», - հղում անելով Ելիսեյան պալատին՝ գրել է ֆրանսիական մամուլը։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հերթական հեռախոսազրույցը կայացել էր Ֆրանսիայի կողմի նախաձեռնությամբ՝ մարտի 6-ին։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ասել է, թե ատոմակայանների վրա հարձակումներ իրականացնելու մտադրություն Մոսկվան չունի։ Մակրոնն էլ կրկնել է Ֆրանսիայի և միջազգային հանրության մեծ մասի պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Պուտինը նորից պնդել է, թե ռուսական զորքերը չեն հարձակվում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա, բացի այդ կրկնել, որ կդադարեցնի ռազմական օպերացիան միայն այն դեպքում, եթե դադարի Ուկրաինայի դիմադրությունը, և որ նա վճռական է տրամադրված՝ հասնելու իր պահանջներին՝ կա՛մ բանակցությունների, կա՛մ ռազմական ճանապարհով։

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հսկայական գին կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի համար»

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հսկայական գին կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։ Մակրոնը ևս մեկ անգամ պահանջել է Ռուսաստանից՝ պահպանել միջազգային իրավունքը։ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարն իր զրուցակցին հիշեցրել է, որ նախագահ Զելենսկին պատրաստ է հանդիպել իր հետ։ Պուտինը, սակայն, Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամություն Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի հայտնել։

Հիշեցնենք, վերջին օրերին իրավիճակն Ուկրաինայում Պուտինը քննարկել է նաև Իսրայելի, Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարների հետ։ Արևմուտքը ուժեղացնում է ֆինանսական և տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա․ ամեն օր հայտարարվում են նոր պատժամիջոցներ, սակայն Արևմուտքը հրաժարվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել՝ փակելով, օրինակ, ուկրաինական օդը, ինչն իր հերթին պահանջում է Ուկրաինայի նախագահը։

Երեկ Մակրոնը, ֆրանսիական աղբյուրների համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույցում, ևս մեկ անգամ ընդգծել է, թե ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը չեն պատերազմում Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Վաշինգտոնը և Վարշավան քննարկում են Ուկրաինային մարտական օդանավեր փոխանցելու հնարավորությունը՝ հավելելով, թե Վաշինգտոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես օդանավեր տրամադրեն։

ԱՄՆ-ը և Լեհաստանը կարող են մարտական օդանավեր տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հաստատել է, որ Վաշինգտոնը և Վարշավան քննարկում են Ուկրաինային մարտական օդանավեր փոխանցելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ առաջարկի համաձայնեցման դեպքում Լեհաստանն իր խորհրդային կամ ռուսական արտադրության օդանավերի դեռևս ճշտվելիք քանակ կփոխանցի Ուկրաինային, իսկ Միացյալ Նահանգները Լեհաստանին կտրամադրի ամերիկյան արտադրության նույն թվով ինքնաթիռներ: «Ես հիմա չեմ կարող ինչ-որ ժամկետներ նշել, բայց մենք շատ ակտիվ ենք քննարկում այդ հնարավորությունը»,- ասել է Բլինքենը Մոլդովայում: Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես օդանավեր տրամադրեն Ուկրաինային:

Զելենսկին ԱՄՆ-ին խնդրեց մեծացնել օգնությունը Ուկրաինային

Ուկրաինայի նախագահը դիմել է օրենսդիրներին՝ խնդրելով ավելացնել մահաբեր զենքի և ինքնաթիռների մատակարարումը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին շաբաթ օրը Կոնգրեսին խնդրել է մեծացնել մահաբեր զենքի և ինքնաթիռների մատակարարումը, ինչպես նաև խստացնել պատժամիջոցները Կրեմլի դեմ և դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը Միացյալ Նահանգներ՝ շաբաթ օրը Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ասել է տեսակոնֆերանսի ժամանակ։ Զելենսկին տեսակոնֆերանս էր անցկացրել ավելի քան 280 սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։ Նա հավելյալ օգնության հարցով դիմել է ԱՄՆ օրենսդիրներին:

Դեմոկրատները և հանրապետականներն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային 10 միլիարդ դոլարի շտապ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելուն:
Զելենսկին բազմիցս խնդրել է Արևմուտքին Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտի ստեղծել, սակայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են մերժել այդ խնդրանքը՝ վախենալով Մոսկվայի հետ ուղիղ առճակատումից: Փոխարենը, ԱՄՆ-ը Զելենսկիին խոստացել է ռազմական օգնություն ցուցաբերել, իսկ ուկրաինացի առաջնորդը «հուսահատորեն հորդորել է Արևելյան Եվրոպայի երկրներին տրամադրել Ուկրաինային ռուսական ինքնաթիռներ», որոնց ուկրաինացի զինվորականները վարժեցված են», - ասել է Շումերը հեռախոսազրույցի ավարտից հետո՝ հավելելով, որ կաշխատի «օգնել վարչակազմին հեշտացնել նրանց տեղափոխումը» Կիև: «Նախագահ Զելենսկին նշել է, որ ինքնաթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ Ուկրաինան կունենա ավելի արդյունավետ մարտական ուժ։ Այնպես որ, եկեք նրանց տանք ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը, որոնք նրանց անհրաժեշտ են»,- ասել է Գրեհեմը:

Անցյալ շաբաթ Եվրամիության արտգործնախարար Ջոսեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պատրաստ են նման կործանիչներ ուղարկել Ուկրաինա։ Սակայն ինքնաթիռները դեռ չեն մատակարարվել, իսկ համապատասխան երկրները՝ Լեհաստանը, Բուլղարիան և Սլովակիան կասկածներ են հայտնել այդ քայլի վերաբերյալ։ «Այս ինքնաթիռները շատ անհրաժեշտ են։ Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ վարչակազմին հեշտացնել նրանց տեղափոխությունը»,- ասված է Շումերի հայտարարության մեջ:

Հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն և Լինդսի Գրեհեմը երկուսն էլ թվիթերում նշել են տեսակոնֆերանսի ընթացքում Զելենսկիին իրենց աջակցության մասին: Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն աշխատում է Շումերի և այլ օրենսդիրների հետ օգնության տրամադրումը արագացնելու համար։ «Միասին մենք արագ կստանանք ավելի քան 10 միլիարդ դոլարի տնտեսական, հումանիտար և անվտանգության օգնություն ուկրաինացի ժողովրդին», - ասել է Շումերը:

Դե ինչ, Արևմուտքը, շարունակում է Ուկրաինային զինելու քաղաքականություն վարել՝ «կզինենք, միայն թե շարունակեք կռվել Պուտինի դեմ...» Ինչպես շաբաթներ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էր ասել. «Ես դիմում եմ ուկրաինացիներին, մենք ձեզ հետ ենք, աղոթում ենք ձեր, ձեր ընտանիքների համար, մենք ձեր կողքին ենք...»։

Visa-ն և Mastercard-ը մարտի 10-ից կդադարեցնեն ռուսական քարտերի սպասարկումը

Արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ մեծ թափով շարունակվում են: Այդ պատժամիջոցները նախևառաջ առնչվում են Visa վճարային համակարգի ռուսական դուստր ձեռնարկությունը մարտի 10-ից դադարեցնում է քարտերի սպասարկումը Ռուսաստանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մարտի 10-ից Ռուսաստանում թողարկված Visa քարտերը չեն աշխատի արտերկրում և չեն ընդունվի վճարման արտասահմանյան առցանց խանութներում։ Նման իրավիճակ է նաև Mastercard քարտերի դեպքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ հայտարարել են ռուսական շուկայում աշխատանքը դադարեցնելու մասին։
Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում

Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները

Ռուսաստանում՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։ TikTok-ն արգելափակել է նոր տեսանյութերի հրապարակումները և ուղիղ հեռարձակումը՝ պարզաբանելով, թե այդպիսով ապահովում է իր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը և հետևում է Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր կանոնակարգերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին ստորագրել է օրենքը, համաձայն որի մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր չեն պահպանի Կրեմլի գիծն ուկրաինական պատերազմի վերաբերյալ: American Express-ը, հետևելով Visa-ի, Mastercard-ի և PayPal-ի որոշումներին, նույնպես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5551 անգամ
Լրահոս
Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը Տաթևում երկհարկանի տուն է հրդեհվել Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ Ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am