Պեսկովի այս լուսնկարը պայթեցրել է համացանցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ոչ պաշտոնական լուսանկարը պայթեցրել է համացանցը: Լուսանկարը տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել համացանցում, քանի որ Պեսկովը կարմիր տաբատով և ուգերով է:
Պեսկովին Մոսկվայի էլիտար թաղամասի ավտոլվացման կետերից մեկում լուսանկարել է մոսկվացի Իրինա Լեշկովան և տեղադրել լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը:
Ոմանք համացանցում գրել են, թե Պեսկովը փորձել է Էլթոն Ջոնի զգեստապահարանի հագուստը:

