Ինչո՞ւ չեն փոխում վնասված մեր գերբը. գերբի նորացված տարբերակը վաղուց ստեղծված է

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս երկու և ավելի տարի առաջ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի վերամշակվի մեր պետության գլխավոր խրհրդանիշներից մեկը` գերբը: Բանն այն է, որ 2012 թվականից արդեն ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատել էր, որ վնասված է մեր գերբը: Եվ անվերջ ահազանգում էր այդ մասին: Փաստորեն ինչ–ինչ ուժեր դավադրաբար արել էին իրենց սև գործն ու մի կողմ քաշվել: Ժամանակավոր հանձնաժողովը համաձայնվեց Կ. Աղամյանի հետ: Հավաստեց, որ գերբը, իրոք, վնասված է և ունի վերամշակման, վերականգնման կարիք: Հանձնարարվեց մեր երկրում հերալդիգայի եզակի մասնագետներից հենց նրան` Կարեն Աղամյանին, որպեսզի ստեղծի ու ներկայացնի գերբի վերամշակված վերջնական տարբերակը: Այն չպետք է հակասեր Սահմանադրության դրույթներին: Այդ նպատակով Կարեն Աղամյանը ժամանակին պայմանագիր կնքեց Մշակույթի նախարարության հետ: Եվ վաղուց արդեն կատարել է պայմանագրային իր պարտականությունը. ստեղծել է գերբի վերամշակված տարբերակը: Այն պատրաստ է դեռևս անցյալ տարվա ապրիլից: Սակայն նորացված գերբը դեռևս չի մտնում շրջանառության մեջ: Ինչո՞ւ: Պետական մարմինները պատասխանում են, որ գործն ընթացքի մեջ է: Իսկ այդ ընթացքը ձգվում է արդեն ահա այսքան ժամանակ: Այն դեպքում, երբ հերալդիգայից` նիշագիտությունից հասկացող մարդիկ քաջ գիտեն, թե ցանկացած պետության համար որքան կարևոր են խորհրդանիշները: Դրանք, ըստ էության, իրենցով ուղղորդում են պետության ճակատագիրը, ղեկավարում տվյալ ժողովրդի ընթացքը: Անշուշտ, պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ հասկանան հերալդիգայից և այս գիտության մանրամասների մեջ կարողանան խորամուխ լինել: Այդ թվում` և պետական պաշտոնյաները: Ի վերջո, այն նաև շնորհ է, որը ոչ բոլորին է տրվում: Սա բնավ զարմանալի չէ: Բայց, ա՛յ, զարմանալին այն է, որ մեր պաշտոնյաները չեն լսում իմացող մարդկանց, հաշվի չեն առնում տեղյակ մարդկանց տեսակետները: Իսկ վերջիններս տագնապած ահազանգում են այդ մասին: Եվ վաղուց են ահազանգում, թե նման թուլացված ու վնասված գերբով շարունակել ապրելը ինչպիսի ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի ու պետության համար: Գուցե առաջին հայացքից թվա, թե այն` գերբի փոփոխությունը, մեծ ծախսերի հե՞տ է կապված: Քավ լիցի. և ոչ մի լումա չի պահանջվելու դրա համար: Այնպես չէ, որ միանգամից վերցրեցին ու երկրով մեկ տարածված գերբերը սկսեցին փոխել: Այն պարզապես լինելու է աստիճանական գործընթաց. այսուհետ գերբ պատվիրողը կստանա նոր գերբի տարբերակը: Ընդամե՛նը: Հիմա` հարց. ինչո՞ւ են մեր պետական պաշտոնյաները գերադասում, որ երկրի գլխավոր խորհրդանիշի վրա առյուծը խեղճ լինի ու ձեռնասուն, բերանը` փակ, որը հենց հակասում է հերալդիգայի օրենքներին: Գործող թուրը, որը մեր զորականության խորհրդանիշն է, կոտրված լինի և շղթայակապ: Իսկ գերբի կենտրոնում վահանի վրա պատկերված Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների և Ռուբինյանների խորհրդանիշները լինեն աղավաղված և ծաղրանքի ենթարկված: Ժապավենը լինի առանց կարգախոսի: Արծիվները ոչ թե, իրոք, արծիվներ լինեն, այլ լինեն հավեր: Իսկ արևն էլ, որը մեր ապագան է ըստ էության, արգելափակված լինի, առնված շրջանագծի մեջ: Նորից ենք ասում` իրենք չգիտեն, թող հարցնեն իմացողին: Հո պատահական չէ՞, որ ցանկացած զարգացած երկրում նախագահին կից գործում է հերալդիգայի խորհուրդ: Խորհուրդն է հետևում և հսկում երկրի խորհրդանիշների կիրառությունը: Ավելին. պետական և ոչ մի մարմին չի կարող առանց խորհրդի թույլտվության շրջանառության մեջ դնել որևէ սիմվոլիկա կամ նշան: Մեզ մոտ նման բան չկա, մեր պետական խորհրդանիշները անպաշտպան են ցանկացած դավադրության առաջ, որից էլ հրաշալիորեն օգտվում են մեր թշնամիները: Իսկ մասնագետը` գործից հասկացող մարդն էլ երբ ահազանգում է, մեր պաշտոնյաներն ասում են` սպասե՛ք: Սպասենք ինչքա՞ն: Եվ ինչո՞ւ սպասենք Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am