Ռուսական զորքերը շրջապատել են Մելիտոպոլի հեռուստաաշտարակը և սկսել հեռարձակել ռուսական հեռուստաալիքներ

Ուկրաինական Մելիտոպոլում ռուսական զորքերը շրջապատել են հեռուստաաշտարակը։ Այժմ այն գտնվում է նրանց վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Զապորոժիեի ռազմական շրջանի վարչակազմի մամուլի կենտրոնին։
Օկուպանտներն իրենց սարքավորումները տեղադրել են քաղաքի հեռուստաաշտարակի վրա և սկսել են հեռարձակել ռուսական հեռուստաալիքներ։